Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է ԵԱՀԿ անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից 28-ը մասնակցեց ԵԱՀԿ 2018թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:

Համաժողովի բացման նիստում իր ելույթում Աշոտ Հովակիմյանն անդրադարձավ ԵԱՀԿ տարածաշրջանում ընդհանուր անվտանգության իրավիճակի ձևավորման հիմնական գործոններին, այս առումով առանձնացնելով բաժանարար գծերի վերացման գործում առաջընթացի բացակայությունը, միջազգային բազմակողմ համագործակցության շարունակական հետընթացը և ռազմական հավասարակշռության փոփոխության բացահայտ փորձերը:

Աշոտ Հովակիմյանն ընդգծեց, որ Ադրբեջանը, շարունակաբար խախտելով սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմը և վստահության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ պարտավորությունները, ուժի կիրառելով Լեռնային Ղարաբաղի դեմ և ռազմատենչ հռետորաբանությամբ ի ցույց է դնում իր կողմից խաղաղության հաստատման հանձնառության բացակայության մասին:

Աշոտ Հովակիմյանը մտահոգիչ համարեց ԵԱՀԿ նվազող ներկայությունն ու ներգրավվածությունը Հարավային Կովկասում` օրինակ բերելով Ադրբեջանի կողմից կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ: Այս համատեքստում նշվեց, որ Ադրբեջանը մերժում է այդ պայմանավորվածությունների իրականացումը, ավելին՝ փորձում է ընդլայնել լարվածության աշխարհագրական ընդգրկումը՝ սրելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմaնի նախիջևանյան հատվածում, ուստի ամբողջական պատասխանատվություն է կրում հրադադարի ռեժիմի խախտումների և դրանց հետևանքների համար:

ԵԱՀԿ տարածաշրջանում Հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների, անվտանգության ու վստահության կառուցման հարցերին նվիրված նստաշրջանին ունեցած ելույթում Աշոտ Հովակիմյանը նշեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի հաջողության համար հակամարտության բոլոր կողմերի լիակատար ներգրավվածության կարևորությունը:

Աշոտ Հովակիմյանն ընդգծեց խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի հաջողության համար: ԱԳ նախարարի տեղակալն այս համատեքստում նշեց, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը։

ՀՀ պատվիրակությունը ելույթով հանդես եկավ նաև սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության վերակառուցման միջոցներին նվիրված նիստին` մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանին ծանր սպառազինությունների փոխանցման դեպքերին, որոնք տեղի են ունենում ոչ թափանցիկ ձևով և զենքերի արտահանման վերահսկման ռեժիմի խախտումներով՝ անտեսելով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումները և ուժի կիրառման սպառնալիքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում