Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Հայաստանի և Բուլղարիայի խորհրդարանների բարեկամական խմբերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստան-Բուլղարիա խորհրդարանական բարեկամական խմբերը համագործակցության հուշագիր են ստորագրել, որում ամրագրված են խմբի անելիքների և համագործակցության հիմնական ուղղությունները:

Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի հայաստանյան պատվիրակության ղեկավար Ջեմմա Բաղդասարյանը` ներկայացնելով ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակության` Բուլղարիա կատարած այցի արդյունքները: «Մենք մեր գործընկերների կողմից Բուլղարիա այցելելու հրավեր ստացանք այս տարվա հունվարին, և այդ ժամանակ որոշել ենք, որ մենք պետք է մշակենք և ստորագրենք փաստաթուղթ, համագործակցության հուշագիր, որում ամրագրված կլինեն մեր համագործակցության հիմնական ուղղությունները: Փոխհամագործակցության սկզբունքով մենք այդ հուշագիրը մշակել էինք և այս այցի ընթացքում այն ստորագրեցինք»,- նշեց Բաղդասարյանը:

Նա հայտնեց, որ Բուլղարիայում ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակության անդամները պաշտոնական հանդիպում են ունեցել Բուլղարիայի Ժողովրդական ժողովի փոխխոսնակ Էմիլ Խրիստովի հետ, ում շնորհակալություն են հայտնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու համար:

«Անդրադարձ ենք կատարել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Գիտեք, որ 2018 թ. Բուլղարիայի խորհրդարանն ընդունել է հայտարարություն, որում խոսք է գնում Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի զանգվածային կոտորած իրականացնելու մասին, իսկ ապրիլի 24-ը հայտարարվել է որպես զոհերի հիշատակի օր: Մենք ծանոթացանք նաև այն պատգամավորի հետ, ով այդ փաստաթուղթը երեք անգամ խորհրդարան է բերել` մինչ դրա ընդունումը: Աշխատանքները շարունակվում են, և մենք հույս հայտնեցինք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքներն արդյունք կտան»,- ասաց պատգամավորը:

ՀՀ ԱԺ պատգամավորները իրենց գործընկերների հետ հանդիպումների ընթացքում բարձրացրել են Երևան-Սոֆիա կամ Երևան-Բուրգաս մշտական ուղիղ ավիաչվերթ ունենալու հարցը, ինչը կարող է նպաստել տնտեսական համագործակցության ակտիվացմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում