Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Թուրքիայում, արտահերթ ընտրությունների օրը, վեց հոգու կալանավորել են՝ սոցցանցերում «Էրդողանին վիրավորելու համար»

Թուրքական Իզմիր քաղաքում առնվազն վեց հոգու կալանավորել են՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին վիրավորելու համար։

Թուրքական ԶԼՄ–ները նաև հաղորդում են, որ քրդերի իրավունքների համար պայքարող ծայրահեղական խմբավորում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է ընտրությունների ընթացքում 24-ժամյա հրադադարի մասին։

Ձերբակալությունները տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների օրը։

Չնայած, որ հարցումների տվյալներով առաջատարը գործող նախագահ Էրդողանն է, նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր Հանրապետական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն, մի քանի տոկոսի տարբերությամբ, կարող է երկրորդ փուլ դուրս գալ։

Նախօրեին Ինջեի կողմնակիցների հանրահավաքին մի քանի միլիոն մարդ էր փողոց դուրս եկել, շատ ավելի շատ, քան Էրդողանի հանրահավաքների ժամանակ։

Ինջեն խոստացել է, որ հաղթանակի դեպքում կչեղարկի արտակարգ դրության ռեժիմը, որը Թուրքիայում գործում է 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո, ինչպես նաև վերջ կդնի քաղաքացիների նկատմամբ խտրականության քաղաքականությանը։ Վերջին տարիների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են քաղաքական նկատառումներով հետապնդումների ենթարկվել։

Անկախ դիտորդները, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու ակտիվիստները մտավախություն ունեն, որ ընտրությունների ընթացքում կարող են զանգվածային լցոնումներ լինել՝ Էրդողանի թեկնածության օգտին։

Էրդողանը իշխանության ղեկին է գտնվում արդեն 15 տարի շարունակ. սկզբում վարչապետի պաշտոնում, իսկ 2014—ից՝ որպես նախագահ։

Նախագահի պաշտոնի համար հավակնում է վեց թեկնածու, այդ թվում, անազատության մեջ գտնվող՝ Ժողովուրդների դեմոկրատիայի քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում