Ռուս գիտնականները ապացուցել են, որ պլաստիկե տարայում պահվող կաթը վտանգավոր է առողջության համար՝ գրում է newsyou.info-ն:
Գիտնականների կարծիքով՝ պլաստիկե տարաներում պահվող կաթի մեջ թունավոր ֆտալատ նյութ է առաջանում: Ֆտալատը բացասաբար է ազդում էնդոկրին համակարգի և երիկամների վրա:

Պարզվել է նաև՝ որքան բարձր է կաթի յուղայնությունը, այնքան շատ ֆտալատ է արտազատվում փաթեթից: Հայտնի է նաև, որ ֆտալատը պլաստիկե փաթեթների արտադրության մեջ օգտագործում են ամրությունն ու ճկունությունը ավելացնելու նպատակով:







































