Երևանի Ոսկու շուկայի որոշ աշխատակիցներ դժգոհ են վաճառատեղիի վարձավճարի չափից: Նրանք հունիսի 21-ին բողոքի ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայնելու իրենց մտահոգող հարցերը: Աշխատակիցները նշում են, որ շուկայում տեղի վարձավճարը բարձրացվել է:
Նախկինում վճարում էին ամիսը 35 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 50 հազար դրամ: Աշխատակիցները տեղեկացրեցին, որ զեղչվել է 10 հազար, այժմ պարտավոր են վճարել 40 հազար համար: Նրանք նշում են, որ իրենց վաստակած ֆինանսական ծավալներն այնքան չեն, որ կարողանան տեղի թանկ վարձավճար տալ: Դրանից բացի, աշխատողները տեղյակ չեն, թե այդ թանկացումներն ինչի համար են: Նրանք դժգոհում են նաև վաճառասրահներում եղած պայմաններից, որտեղ, նրանց բնորոշմամբ, «օդ չկա շնչելու»: Աշխատակիցները տեղեկացրեցին, որ տնօրենի հետ խոսել են, սակայն արդյունքի չեն հասել:









































