Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

«Նե վսյո խորոշո, պրեկրասնայա մարկիզա». ԱՎԾ-ի թվանկարչությունը շարունակվում է

Վարչապետի մոտ նախօրեին քննարկվել են գյուղատնտեսությանը, այդ թվում և պտուղ-բանջարեղենի արտահանմանը վերաբերող հարցեր: Վարչապետին զեկուցել են, որ հունիսի 15-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 37446 տոննա պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28651 տոննայի դիմաց: «Արդեն իսկ արտահանվել է 14652 տոննա ծիրան՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց, ինչպես նաև 2237 տոննա կեռաս՝ նախորդ տարվա 420 տոննայի դիմաց»: Նշվել է նաև, որ արտահանման շուկաներն ընդլայնվել են, ՌԴ-ից բացի, դեպի Բելառուս, Ղազախստան, Վրաստան, ԱՄԷ, ԱՄՆ և այլ պետություններ: Վարչապետը հորդորել է ավելի ակտիվ աշխատել հատկապես արտահանման ուղղությամբ, նշելով, որ Ռուսաստանում մեզնից արտահանման ծավալների ավելացման սպասում կա, քանի որ ՌԴ մեր գործընկերները շուկան հագեցնելու խնդիր, հետևաբար և մեր աջակցության հետ կապված հույսեր ունեն:

«Հայաստանից արդեն արտահանվել է 43400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26847 տոննայի դիմաց: Երեկվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 17086 տոննա ծիրան՝ նախորդ ամբողջ տարվա 1791տոննայի դիմաց: Ավելի քան 14000 տոննան արտահանվել է ՌԴ: Արտահանվել է 1589 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվում է ՌԴ: Արտահանում կա նաև դեպի Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա, Չեխիա, Նորվեգիա, Քուվեյթ»,- ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը 2015թ-ին գյուղատնտեսությանը վերաբերող ընթացիկ հաղորդագրություններից մեկում: Սրանից պարզվում է, որ երեկ վարչապետին զեկուցված արտահանման աշխարհագրության ընդլայնման մասին ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Դրանից բացի՝ վարչապետին զեկուցվել է, որ 2017-ի նույն օրվա համեմատությամբ շուրջ 9 հազար տոննա ավելի արտահանում է իրականացվել: Այստեղ չի ասվել ամենակարևորը. 2018-ի գյուղատնտեսական տարին ամբողջ 15-20 օրով առաջ է, հետևաբար 2017թ. նույն օրը հանրապետությունում ծիրանի (նաև կեռասի) բերքահավաքը դեռ չէր սկսել, մինչդեռ այս տարի այն արդեն մտնում է ավարտական փուլ: Եթե չենք հաշվում արտահանված 14.6 հազար տոննա ծիրանը, ստացվում է, որ նախորդ տարվա այս օրերի համեմատությամբ արտահանման նվազում ունենք:

Սակայն մեր նպատակը բոլորովին էլ այն չէ, որ ցույց տրվի, թե այս տարի ավելի քիչ բերք է ստացվել կամ արտահանվել: Քավ լիցի: Պարզապես հետևելով զարգացումներին, նախարարության, կառավարության պահվածքին, պարզվում է, որ մոտեցումների առումով առայժմ գրեթե ոչինչ չի փոխվել: «Այս տարի ավելի բարձր ցուցանիշներ ենք արձանագրել, քան նախորդ տարիներին»,-սա է այս ոլորտում տիրապետող հոգեբանությունը և, որպես կանոն, նախարարներին չի հաջողվում դուրս գալ այդ շրջապտույտից: Մի բան, որ եթե նախկինների համար նորմալ էր, հիմա արդեն անընդունելի է:

Մասնագետների գնահատականներով՝ Արարատի մարզում աճեցվել է շուրջ 25000-27000 տոննա ծիրանի բերք, որը 8-10 հազար տոննայով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին: Այս պահի դրությամբ շուրջ 20000 տոննան հավաքվել է: Արմավիրի տարածաշրջանում արտադրվել է առավելագույնը 33000-35000 տոննա (դարձյալ ավելի քիչ, քան 2017-ին): Հավաքվել է բերքի գրեթե կեսը: Բաղրամյանի տարածաշրջանում քաղը դեռ չի սկսել: Աշտարակում, Կոտայքում, Վայքում միասին ևս 6-7 հազար տոննա ծիրան կա:

Վերջին տարիներին ծիրանի հիմնական արտահանող «Սպայկա» ընկերությունը, վերջին տվյալներով, գյուղացիներից գնել է ավելի քան 3500տոննա ծիրան, որը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները: Այս ընկերությունը Արարատի մարզում ծիրանի գնումները գրեթե դադարեցրել է, Արմավիրում խիստ նվազեցրել: Հավանաբար 4.5 հազար տոննայով կսահմանափակվի: Այս տարի առաջին անգամ արձանագրվել է իրավիճակ, երբ «Սպայկա»-ն ավելի թանկ գնով է մթերում իրականացրել, քան մյուս, ավելի քիչ արտահանում իրականացնող ընկերությունները: Ծիրանի գնման գինը վերջիններս հասցրել են մինչև 130 դրամի: Բայց «Սպայկա»-ի կողմից ծիրանի գնումների դադարեցումը նշանակում է, որ մյուս ընկերությունների կողմից, ընդհանուր առմամբ, առավելագույնը մի քանի հարյուր տոննայի արտահանում կիրականացվի, և գործընթացը կդադարեցվի: Նշենք նաև, որ քիչ չէին անհատները, որ այս ընթացքում պատրաստվում էին ծիրանի արտահանում իրականացնել, բայց համապատասխան մեքենաների բացակայության պատճառով ստիպված էին հետ կանգնել: Դաշտերում ծիրան քաղող բանվորների սուր պակաս ևս կար, որի արդյունքում հարյուրավոր, գուցեև հազարավոր տոննաներով ծիրան չքաղվեց: Ինչևէ: Վերոնշյալ կիսապաշտոնական թվերից ստացվում է, որ այս պահին Արարատի մարզում մի քանի հազար տոննա ծիրան կա, Արմավիրում՝ գրեթե 20 հազար տոննա: Այս իրավիճակն ու խնդիրներն են, որ պետք է ներկայացվեր վարչապետին ու քննարկվեր նրա հետ: Ֆուռերի չհերիքելու պահն անցավ, բայց դաշտերում 20-30 հազար տոննա ծիրան կա, որ ինչ-որ կերպ պետք է իրացվի: Թող ևս 1000-2000 տոննա գնեն արտահանողները, 6000-7000 տոննա մշակող ձեռնարկությունները (որպես կանոն, վերջին մի քանի տարիներին ներկայացրած կեղծ թվերով հանդերձ, 6000-7000 տոննայից ավելի ծիրանի մթերում չեն իրականացրել), ու մինչ այս պահն էլ որևէ ինֆորմացիա չկա, թե որ գործարանն է մթերում, ինչ գնով: Եվս 2-3 հազար տոննա թարմ վիճակում սպառվի: Այդ ամենով հանդերձ, նվազագույնը 10-15 հազար տոննա ծիրանի «ավելցուկ» է լինելու: Այս օրերի ծիրանի բերքահավաքի, իրացման ու չիրացման համար կառավարության, նախարարության մեղքը զրոյական է, որովհետև ընդամենը մեկ ամսվա կառավարությունը գործնականում ոչինչ անել չէր կարող։ Բայց նոր մտածողությամբ կառավարության, նախարարության պարտքն ու պարտականությունն է արձանագրել գործընթացի խոցելի կետերը, դրանում իրենց բաժին անելիքներն ու քննարկելիքները: Այս օրերին գոնե նախարարությունը կարող էր հստակեցնել ու հեռուստատեսությամբ ծիրանագործներին տեղյակ պահել, թե որ կազմակերպություններն են մթերում իրականացնում, ինչ գնով: Աջակցեր մարդկանց գոնե այս գործում:

Եվ վերջում, որպես հետգրություն. որքան վարչապետը անհանդուրժողական կեցվածք ունի մյուս ոլորտների անօրինականությունների նկատմամբ, նույնքան կեղծ վերաբերմունք է դրսևորում տնտեսությունում: ԱՎԾ-ի թվանկարչությունը դեռևս շարունակվում է: Դեռ շարունակում են մարզպետարաններից գյուղապետարաններին հանձնարարականներ իջեցնել, թե ինչքան ծիրանի բերք ցույց տան, թվեր ներկայացնեն, թե որ գյուղ օրական քանի ֆուռ է մտել, ինչքան արտահանում արել: Սա իրականում ոչինչ չտվող է. բայց հաստատ դրական առումով չի, որ ազդում է կառավարության վարկանիշի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում