Monday, 20 07 2026
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի

Կենսաթոշակային համակարգը ԱՊՊԱ չէ, որ առանց կոնսենսուսի ներդրվի

ԱԺ-ում Տիգրան Սարգսյանի եզրափակիչ ելույթը 2014թ. բյուջեի մասին ավելի շատ կենսաթոշակային նոր համակարգի մասին էր, քան թե բյուջեի: Թեև նոր` կուտակային կենսաթոշակային համակարգի վտանգներին շատ է անդրադարձ եղել, բայց վարչապետի ելույթի «լույսի ներքո» ևս մեկ անգամ առանձնացնենք մի քանի կարևոր հանգամանք:

1. Վարչապետը այնպես խոսեց, կարծես 10 տարի օր ու գիշեր քննարկվել է նոր համակարգը, և բոլորը պարտավոր էին անգիր իմանալ` ինչն ինչոց է: «Այս համակարգի մշակման վրա աշխատել են երկու նախագահներ, երեք վարչապետներ, կոալիցիոն չորս կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ, աշխարհի լավագույն փորձագետներ: Եվ այս 10 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ ֆորմատներով քննարկումներ, այդ թվում՝ ընդլայնված երկու նիստ հանրապետության նախագահի մոտ, որին 2010 թվականին մասնակցում էին մեր կոալիցիոն գործընկերները, այնպես էլ մասնագետներ, որոնք ունեին քննադատական մոտեցումներ հայեցակարգի նկատմամբ: Այս հայեցակարգը քննարկվել է ԶԼՄ-ների մասնակցությամբ:…2009-2010 թվականների ընթացքում որոշում ընդունեցինք ընդառաջ գնալ մեր ընդդիմախոսներին և այս հայեցակարգի ներդրումն իրականացնել 2014 թվականի հունվարի 1-ից: Այսինքն` նաև ժամանակահատված էր տրված, որպեսզի մասնավոր հատվածը նախապատրաստվի համակարգի ներդրմանը»,- հայտարարել է վարչապետը:

Եթե իսկապես այդ աստիճան լուրջ քննարկումներ են եղել, և այսօր բոլոր ոչ իշխանական հիմնական քաղաքական ուժերը դեմ են նախագծին, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ավելին` Հայաստանում միշտ չէ, որ ՀՀԿ-ն ու Տիգրան-Սերժ Սարգսյաններն են իշխելու, իսկ կենսաթոշակային համակարգը չափազանց լուրջ ու տասնյակ տարիների նշանակություն ունեցող համակարգ է: Ուստի, եթե այսօրվա ընդդիմությունը, համաձայն չլինելով այս համակարգի ներդրման հետ, վաղը գա իշխանության, կարող է փոխել ու վերացնել այն: Այսինքն` կենսաթոշակային կուտակային համակարգը ԱՊՊԱ չէ, որ ներդնես, հետո ինչ-որ այլ իշխանություն գա ու փոխի առանց ցնցումների: Սա շատ ավելի լուրջ համակարգ է. բոլոր երկրներում տասնյակ տարիներով քննարկում և կոնսենսուսի են գալիս դրա ներդրման կապակցությամբ, որպեսզի իշխանափոխությունը դրա վրա ազդեցություն չթողնի:

2. Մինչ այժմ անհայտ է, թե կոնկրետ որ բաժնետոմսերի գնմանն են ուղղվելու կենսաթոշակային այդ հսկայական միջոցները: Հայաստանում գրեթե գոյություն չունի արժեթղթերի շուկա: Եղած բաժնետոմսերն էլ բացառապես կարճաժամկետ են: Մինչդեռ կենսաթոշակային միջոցները, ինչպես արդարացիորեն նկատել է նույն Տիգրան Սարգսյանը, երկար փողեր են, և դրանց պետք է «ամուսնացնել» երկար պարտատոմսերի` հիպոթեքային պարտատոմսերի հետ, ինչպես ամբողջ աշխարհում է: Հակառակ պարագայում ֆինանսական ցնցումներն ու փուչիկները, ինչպես նաև խիստ ցածր արդյունավետության մակարդակը, կարելի է ասել, երաշխավորված է:

3. Ինչպես բազմիցս շեշտել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` սկզբունքորեն ճիշտ չէ պարտադրանքով փող գանձել մարդկանցից ու տալ այն մասնավորին: Եթե պարտադրանքով ես փողը վերցնում, ուրեմն պետության դերը պետք է ավելի մեծ լինի: Իսկ եթե միայն մասնավոր ֆոնդերն են ակտիվների կառավարիչները` ուրեմն պարտադրանք չպետք է լինի:

Իհարկե, բազմաթիվ այլ թերություններ ևս ունի այս նոր համակարգը, որոնց բազմիցս անդրադարձ եղել է: Այս պահին միայն կարող ենք փաստել, որ գործող իշխանությունները բավարար ջանք ու հետևողականություն չցուցաբերեցին լուրջ քննարկումների ու կոնսենսուսի ձևավորման գործում:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում