Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Դադարեք մոլորյալ լինել և մոլորեցնել. «Լարկո գրուպի» բաց նամակը Անդրանիկ սարկավագ Մանուկյանին

«Լարկո գրուպ» Ընկերության տնօրեն Գագիկ Հախվերդյանը բաց նամակով դիմել է Անդրանիկ սարկավագ Մանուկյանին:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ուշադրությամբ ծանոթացանք Սայաթ-Նովա փողոցի հարակից տարածքում ընթացող շինարարության վերաբերյալ Ձեր հրապարակային ելույթներին և հնչեցված կարծիքներին: Լարկո-Գրուպ ընկերության հիմնադրի բաց նամակում առիթ ունեցել ենք տարակուսանք հայտնել մեր Հայաստան երկրի քաղաքացիների իբր օրինական շահերի պաշտպանության վերաբերյալ մոդայիկ դարձած, իրականության հետ կապ չունեցող և սեփական հեղինակությունն ամրապնդող առանձին հասարակական-քաղաքական հոսանքների, «նախաձեռնությունների» և անհատների հայտարարությունների վերաբերյալ: Ցավով արձանագրում ենք, որ սրան գումարվել է նաև Սարկավագի պատվելի կոչումը: Կարծում ենք, որ այդ անունը կրող մարդը աշխարհիկ գործունեության մեջ մասնակցելու որևէ բարոյական իրավունք չունի : Բողոքներով և անհիմն վատաբանելով արտերկրում քաղաքական ապաստան հայցելու համար «բարոյական հիմքեր» ստեղծելը` կարծում ենք արդեն բարոյական չէ և այդ ընթացքին ստորագրահավաքի միջոցով արվեստի մեր սիրված որոշ գործիչների մասնակից դարձնելը` նույնպես :

Հարգելի սարկավագ Մանուկյան, մենք հասկանում եմ Ձեզ որ «չեք ուզում սարքովի գնալ որոշ մարդկանց նման հանձնվել ճամբարներին, այլ ուզում եք բարոյական գնալ» կարծում ենք գնալը բարոյական կամ ոչ բարոյական չի լինում , պարզապես պատրվակ փնտրողը այն կգտնի և երևի թէ դուք գտել եք Ձեզ համար բավարար հիմնավորում` դա յուրովի անելու:

«Լարկո գրուպ» ընկերության հիմնադիր սփյուրքահայ Աբել Հախվերդյանը, որը բնակվում է ԱՄՆ -ում ու ԱՄՆ- ի քաղաքացի է, և «ոչ սարքովի» , անձամբ ծանոթ է և հաճախ օգնության ձեռք է մեկնում անգամ Ձեզ նման մարդկանց, որովհետև գիտի ցավել և հասկանալ, սովորել է նաև մեծարել և ներել՝ քրիստոնեական կարևոր պատգամի համաձայն: Կարծում ենք արտերկրում «տաքուկ» տեղ գտնելու հիմնավորումներին և լեգենդներին ավելացող սույն օրինակը շատ յուրահատուկ կլինի, առավել ևս, երբ դուք պայքարում եք Սփյուռքի ներկայացուցչի ներդրումային ծրագրի դեմ. դա էլ այն պարագայում, երբ Ձեզ քաջ հայտնի է, որ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը բազմիցս վերահաստատել են «Լարկո գրուպ» ընկերության կողմից իրականացվող շինարարության օրինականությունը: Այս կապակցությամբ ուզում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ, քանզի ապաստան հայցելու մասին վերոնշյալ ելույթներից հետո մեր այն համոզմունքը, որ մեր երկիրը իսկապես սիրող մարդկանց կարիք ունի, որ կարողանալու են շունչ տալ իրենց ներդրումային նախաձեռնություններին՝ չվհատվելով չարակամությունից, խաբեությունից ու քաղաքացիական հասարակության ձևավորման անցումային շրջանից, բազմապատկվել է:

Միաժամանակ, խնդրում եմ Ձեզ, դադարեք հայտարարել, որ Սայաթ-Նովա փողոցի հարևանությամբ ընթացող շինարարության արդյունքում Ձեզ, այդ հասցեի հետ կապ չունեցող և մեկ փողոց հեռու՝ Թումանյան փողոցի վրա, գտնվող շենքի բնակչին «կտրում են հող ու ջրից»: Դա ոչ միայն աղերս չունի մեր փառավոր քրիստոնեական արժեքների հետ, այլ, անտրամաբանական լինելով՝ վստահ եմ, քմծիծաղով կընդունվի անգամ Ձեր կողմից ընտրված քաղաքական ապաստանի հավակնորդ երկրների դեսպանատների կողմից: Մենք մեր բոլորիս սրտերում ապրող ազգագրական երգն ու պարը այսկերպ չի, որ պետք է արտահանենք և հանրահռչակենք: Խնդրում եմ Ձեզ, դադարեք մոլորյալ լինել և մոլորեցնել …»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում