Friday, 07 06 2024
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Մեդվեդև. Ցանկացած նախագահ կուզենա վերընտրվել երկրորդ անգամ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հարցազրույց է տվել բրիտանական The Financial Times-ին, որտեղ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել իր առաջադրվելու, Պուտինի հետ հարաբերությունների և ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:

Խոսելով Պուտինի հետ հարաբերությունների մասին՝ նա ասել է, որ սխալ է համարում այն պնդումները, թե իր և վարչապետ Պուտինի միջև տարաձայնություններն ավելացել են: «Երևի մենք ինչ որ բաների տարբեր գնահատականներ ենք տալիս, և այս կամ այն նպատակներին հասնելու համար տարբեր մեթոդներ ենք տեսնում, սակայն ես կարծում եմ, որ դա լավ է։ Դա առավելություն է»,- ասել է Մեդվեդևը:

Նա նաև բացառել է, որ Պուտինի հետ միաժամանակ կառաջադրվեն 2012 թ. նախագահական ընտրություններում: «Բանն այն է, որ մենք Վլադիմիր Պուտինի հետ (որն իմ գործընկերն է և հին ընկերը) ի վերջո ներկայացնում ենք միևնույն քաղաքական ուժը: Այդ առումով մրցակցությունը մեր միջև կարող է վնասաբեր լինել այն խնդիրների և նպատակների համար, որոնք մենք իրականացնում ենք վերջին տարիներին: Այդ պատճառով, հավանաբար, դա լավագույն սցենարը չէ մեր երկրի և կոնկրետ այս իրավիճակի համար», նշել է նախագահը:

Մեդվեդևն ասել է, որ յուրաքանչյուր պաշտոն մարդու վրա իր հետքն է թողնում, և նախագահի պաշտոնն էլ փոխում է կյանքի ընկալումները, այլ կերպ աշխատել հնարավոր չէ: Խոսելով կառավարության հետ հակասությունների մասին նա ասել է, որ ընդհանուր առմամբ այդպիսիք չկան. «Դա վերջիվերջո իմ կառավարությունն է, և ավելին՝ այնտեղ աշխատում են բոլոր իմ ընկերները և ոչ մի էական հակասություններ մենք, իհարկե, չունենք: Կարող ենք վիճել, և ես երբեմն ստիպված եմ, այսպես ասած, առաջ գցել իմ որոշումները»,- ասել է Մեդվեդևը:

Նա հավելել է, որ շարունակելու է բարեփոխումները: Ինչպես նշել է նա՝ ցանկացած նախագահ պարտավոր է առաջադրվել երկրորդ անգամ. «Այլ հարց է, թե կցանկանա՞ նա այդ որոշումն ընդունել, թե՞ ոչ: Այս որոշումը ոչ միայն իր ցանկությունից է կախված»:

Մեդվեդևը նաև անդրադարձել է ԽՍՀՄ փլուզմանը, և ի տարբերություն վարչապետ Պուտինի, ասել է, որ դա ամենևին էլ խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը չէր 20-րդ դարում: Այդպիսի աղետ է, ըստ նախագահ Մեդվեդևի, Երկրորդ համաշխարհային պատերազմը: Մեդվեդևը խոսել է նահանգապետերի ընտրությունները վերականգնելու օգտին, իսկ խորհրդարանի անցումային տոկոս է ցանկանում սահմանել 3-5%-ը, որպեսզի ողջ քաղաքական ներկապնակը ներկայացված լինի երկրի օրենսդիր մարմնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում