Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ինչ ձևաչափով են արտախորհրդարանական ուժերը մասնակցելու ընտրություններին

Նոր կառավարության ծրագրի համաձայն՝ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք, և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն: Կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը, որոնք անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։ Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինեն իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են նաև արտախորհրդարանական ուժերը։ «Առաջին լրատվական»-ը զրուցեց նրանցից մի քանիսի հետ՝ հասկանալու, թե ինչպես են պատկերացնում իրենց մասնակցությունը ընտրություններին, ինչ ձևաչափով, որ ուժերի հետ համագործակցելով և այլն։

«Անկեղծ ասած՝ Հնչակյան կուսակցությունը նման առաջարկ դեռ չի ստացել և քննարկելու առիթ էլ չի եղել, սակայն ակնհայտ է, որ այս ընտրություններին խաղացողները լինելու են բավական լայն զանգվածների ներկայացուցիչներ և, ամենայն հավանականությամբ, կունենանք դաշինքներով լեցուն ընտրություններ։ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի քաղաքական խորհրդի ղեկավար Արմեն Մկրտչյանը նման կարծիք հայտնեց՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ միասնական ցուցակով ընտրությունների գնալու առաջարկին և դրան իրենց կուսակցության հնարավոր մասնակցությանը։

«Ամենակարևորն այն է, որ իշխանությունները բոլոր քաղաքական ուժերի, լիդերների, անգամ խիստ հիասթափվածների մեջ հույս են արթնացրել, որ տարիներ շարունակ եղած ընտրակեղծարար բարքերը չեն լինելու, ուստի տրամաբանական եմ համարում Հովհաննիսյանի նման ելույթներն ու առաջարկները»,- նշեց նա։

Մկրտչյանի խոսքերով՝ թավշյա հեղափոխությունը և այս կառավարությունը հենց համաժողովրդական ջանքերով և համաժողովրդական պայքարի արդյունքում ձևավորված հաղթանակի պտուղներն են, և տրամաբանական կլինի, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին վարչապետը գնա այնպիսի դաշինքով, որում կներառվեն շարժմանը լումա ներդրած բոլոր շերտերը․« Լայն դաշինքը նաև կբացառի ցանկացած երկրորդ ուժի 50+1 տոկոս հավաքելու հավանականությունը: Իսկ այդ ռիսկը այսօր բոլորս տեսնում ենք»։

Հարցին՝ իրենք մասնակցելու են ընտրություններին և ինչ ձևաչափով, կուսակցության հայաստանյան քաղաքական խորհրդի ղեկավարը դրական պատասախան տվեց։ «Մենք ամենօրյա աշխատանքային ռեժիմի մեջ ենք, նոր գրասենյակներ, նոր մասնաճյուղեր ենք ստեղծում և, բնականաբար, մանավանդ վերջին տարվա քրտնաջան աշխատանքը պետք է բերի իր տրամաբանական եզրահանգմանը՝ ԱԺ ընտրություններին մասնակցությանը: Հատկապես որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն իր շարքերով թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում առաջին իսկ օրերից թավշյա հեղափոխության մասնակից է եղել: Շատ տեղեր անգամ կազմակերպչական բեռի զգալի մասն է մեր կուսակցականների վրա դրված եղել, օրինակ՝ Շիրակում, Կոտայքում, մեր կուսակցության երիտասարդներից շատերին թմբուկներով բոլորդ եք տեսել ցույցերի երկայնքով շարժվելիս»,- մանրամասնեց Մկրտչյանը։

Վերջինս չբացառեց «Ժառանգության» հետ դաշինքի ձևավորումը, միևնույն ժամանակ շեշտելով, որ դաշինք կկազմենք միայն այն ուժերի հետ, որոնք այս տարիներին վաստակել են ժողովրդի հարգանքը, չեն ընկրկել և մենակ չեն թողել ժողովրդին, մնացածը ժամանակի և տեխնիկական հարցեր են:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ևս հաստատեց, որ կուսակցությունում հստակ որոշում կա մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն ինչ ձևաչափով, դեռ հայտնի չէ։ «Մեր մասնակցության ձևաչափը քննարկվելու է առաջիկայում, որը պայմանավորված կլինի քաղաքական այլ կոնյուկտուրաներով։ Մենք պատեհ պահին հանդես կգանք, և ամեն ինչ թափանցիկ ու բաց կլինի»,- նշեց կուսակցության փոխնախագահը։

Վերջինս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հայտարարությունը՝ ընտրություններին մասնակցել համաժողովրդական ցուցակով, դիտարկեց որպես կարծիք, տեսլական, որը կյանքի կոչվելու իրավունք ունի․ «Այդ բոլոր հարցերը քաղաքական լուրջ քննարկումների հարց է։ Մենք այդ հարցի շուրջ այս պահին քննարկում չենք ունեցել, հենց այնպես հայտարարություն չենք կարող անել»։

Արտախորհրդարանական ուժերից «Օրինաց երկիր»-ը ևս մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Մեզ հետ զրույցում ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը նշեց, որ իրենք ակտիվորեն հետևում են ներքաղաքական իրավիճակին, պարբերաբար հայտարարություններ են կատարում, դիրքորոշում արտահայտում։

«Օրինաց երկիր» կուսակցությունը, անշուշտ, վճռականորեն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մենք կարծում ենք, որ թավշյա հեղափոխության հաղթանակը դեռևս ավարտված չէ և այդ հաղթանակը ավարտին հասցնելու, հեղափոխության հաղթանակները նյութականացնելու և կապիտալիզացնելու համար օրակարգային է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչքան արագ այն իրականացվի, այնքան շուտ հեղափոխության արդյունքները կամրագրվեն»,- մանրամասնեց Թորոսյանը, շեշտելով, որ իրենք առաջին քաղաղաքական կազմակերպությունն են, որը շարժման համատեքստում առաջին քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ։

Հարցին՝ ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին, արդյոք հնարավոր է՝ «Ժառանգության» հետ հանդես գան դաշինքով, ՕԵԿ խոսնակն ասաց՝ իրենք բաց են ցանկացած քաղաքական երկխոսության համար։ «Մենք որևէ բարդույթներ չունենք որևէ քաղաքական ուժի հետ երկխոսության մտնելու՝ ի շահ Հայաստանի։ Բնականաբար, մինչև արտահերթ ընտրությունները շատ անելիքներ կան։ Մենք գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ անցկացնելու կարևոր նախապայմանը ԸՕ-ի և համակարգի արմատական փոփոխությունն է, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգի վերացումը, քանի որ Սահմանադրությունը նախատեսում է 100 տոկոս համամասնական ընտրակարգ»,- իր խոսքը եզրափակեց ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում