Wednesday, 15 07 2026
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է Հայաստանի հետ սերտորեն գործակցելու պատրաստակամությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արսեն Թորոսյանն ընդգծել է ՀՀ-ում այս գրասենյակի բացումից ի վեր մեր երկրում առողջապահական ամենատարբեր ծրագրերի արձանագրած հաջողությունները եւ գործակցության շարունակման ու սերտացման պատրաստակամությունը: «Տարբեր ծրագրեր մենք հաջողել ենք նաեւ այս հիմնադրամի տեխնիկական, ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությամբ»,-շեշտել է նախարարը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ գործակցության հիմնական ձեռքբերումներից են 1990-ականների համեմատ մանկական մահացության զգալի կրճատումը, Հայաստանի՝ պոլիոմելիտից ազատ գոտի դառնալը, նոր պատվաստանյութերի ներդրման եւ պատվաստումների ծրագրում ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովումը եւ այլն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն աջակցում է առողջապահության նախարարությանը՝ բարելավել տեղական բուժհաստատություններում նորածնային առողջության պահպանման որակը: Համատեղ ջանքերով առողջության առաջնային պահպանման օղակում զարգացվում է խորհրդատվական համակարգը, մասնավորապես, խթանելու կրծքով կերակրումը, «Երեխաներին կրծքով կերակրման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի կիրարկումը, նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում առողջ սննդի օգտագործումն ու առողջ ապրելակերպը:

Նախնական առողջապահական մակարդակում համատեղ ջանքերով ներդրվում է տնային այցերի միասնական համակարգ, որի շրջանակներում առողջապահական և սոցիալական աջակցության ծառայությունները պետք է գնահատեն հաշմանդամ երեխաների ու նրանց ընտանիքների կարիքները՝ փորձելու լուծել խնդիրները:

Հանդիպման ժամանակ շեշտվել է Հայաստանում երեխաների մոտ տրավմատիզմի բարձր ցուցանիշը, որը համապատասխան ուշադրություն է պահանջում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է իրենց պատրաստակամությունը՝  աջակցելու մանկական տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններին:

Կողմերը վերահաստատել են գործակցությունն ակտիվորեն շարունակելու, սերտացնելու իրենց պատրաստակամությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում