Tuesday, 14 07 2026
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞

Արմեն Սարգսյանը կոչ է արել բնապահպանական խնդիրների քննարկման հարթակ ձևավորել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դիմում է բոլոր պետական, հետազոտական, գործարար և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտներին` կոչ անելով ձևավորել համապատասխան հարթակ բնապահպանական խնդիրների քննարկման համար:

Հայաստանում բնապահպանական խնդիրների և  վերջերս բնապահպանների հետ հանդիպմանը հաջորդած քայլերի  վերաբերյալ  Tert.am-ը հարց է ուղղել  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը: Հարցն ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.

– Մի քանի շաբաթ առաջ մի խումբ բնապահպաններ բաց նամակով դիմել էին Հանրապետության  նախագահին՝ արձագանքելու Ամուլսարի հանքարդունաբերական խնդրին: Նախագահը հանդիպել էր նրանց նախագահական նստավայրի մոտ և նույնիսկ միացել նրանց շուրջպարին: Կտեղեկացնե՞ք, թե ինչ գործողություններ են հետևել այս իրադարձություններին, և ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծումը:

– Փոփոխությունների և սպասումների այս օրերին բնապահպանական խնդիրները բնականորեն դարձել են հիմնական օրակարգային կետերից մեկը:

Բնապահպանական ոլորտում ակտիվ քաղաքացիներն իրենց բողոքի ձայն են բարձրացնում, իսկ նոր կառավարությունն այդ հարցերը լսելու և քննարկելու, ընդհանուր և համակարգային լուծումներ գտնելու պատրաստակամություն է հայտնել: Վարչապետը հանձնարարական է տվել՝ նախաձեռնել ստուգումներ բոլոր մետաղական հանքերում: Ակտիվիստներն առաջարկում են տրամադրել իրենց կողմից կատարված տարբերուսումնասիրությունների արդյունքները։

Նախագահը  հանդիպել ու զրուցել է մեր երկրի բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ, նախագահի աշխատակազմը բոլոր կողմերի հետ քննարկումներ է ունեցել:

Ուստի, նախագահը դիմում է բոլոր պետական, հետազոտական, գործարար և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտներին, կոչ անելով ձևավորել համապատասխան քննարկման հարթակ, կատարելու համար համալիր ուսումնասիրություն բոլոր հանքավայրերում և գտնելու ապագային միտված լուծումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում