Friday, 10 07 2026
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է

Վերջապես դուրս գալ ինքնախաբեության գայթակղությունից

Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն հայտարարությունների տեսքով իրենց աջակցությունն են հայտնում Կիևում և ուկրաինական քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերին, որոնց պատճառը Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրելուց Ուկրաինայի ղեկավարության հրաժարումն էր, այլ նաև ուղղակիորեն այցելում են Կիև, մասնակցում Մայդանի միջոցառումներին:

Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների, եվրոպական երկրների այս պահվածքը ուշադրության է արժանանում նաև Հայաստանում: Կան շրջանակներ, որոնք այդ իրողությունը գնահատում են դրական, անգամ ընդունում ոգևորությամբ, բայց հնչում են նաև հարցադրումներ, համեմատություններ 2008 թվականի իրողությունների հետ, երբ տասնօրյա փետրվարյան հանրահավաքների ընթացքում, և հատկապես Մարտի 1-ին ու դրանից հետո Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ էության, քար լռություն էին պահպանում, չէին սաստում Հայաստանի իշխանություններին, չէին փորձում Մարտի 1-ին նրանց պատժամիջոցներով սաստելով հետ պահել արյունահեղությունից, բռնությունից, նաև դրանից հետո նրանց չփորձեցին կոշտ վերաբերմունքի արժանացնել:

Մի խոսքով, Հայաստանում արձանագրում են եվրոպական պահվածքի երկակի ստանդարտները: Եվ արձանագրում են միանգամայն իրավացիորեն: Նույնիսկ այսօրվա իրադրության համեմատ, Եվրոպան լիովին անհամարժեք վերաբերմունք ցուցաբերեց Հայաստանի և Ուկրաինայի իշխանությունների գործողություններին, և կարծես՝ ուկրաինականի համեմատ, նույնիսկ չնկատեց, որ Հայաստանի իշխանություններն էլ հրաժարվել են նախնական հայտարարություններից: Այստեղ իսկապես երկակի ստանդարտներ են, եթե մենք իրավիճակները ենթարկում ենք, այսպես ասած, կանոնիկ դիտարկման: Սակայն այստեղ մենք քայլում ենք սահմանով, եզրով, և շատ մեծ է ինքնախաբեության գիրկն ընկնելու վտանգը: Մինչդեռ կարիք չկա, որ մենք խաբենք ինքներս մեզ:

Գործ ունենք մեծ քաղաքականության հետ, որտեղ իշխում, մղում են շահերը: Այստեղ նույնիսկ անբարո բան էլ չկա, քանի որ ամեն ինչ շատ պարզ է, նոր չէ, առաջին դեպքը չէ, Հայաստանն ու Ուկրաինան առաջին համեմատության առիթը չեն, համաշխարհային քաղաքականության պատմությունը տասնյակներն ու հարյուրներն է տվել և դեռ կտա: Ի վերջո, պետք է գիտակցել, որ մենք որպես պետություն քաղաքականության մեջ ենք, հետևաբար` կա՛մ զբաղվում ենք քաղաքականությամբ և դառնում շահերի համակարգի սուբյեկտ, կա՛մ մնում ենք օբյեկտ՝ անկախ կոնկրետ իշխանական կամ ընդդիմադիր կարգավիճակից, և տրտնջում ենք երկակի ստանդարտներից` ինքներս մեզ համար մխիթարվելով, որ մենք գտանք «շան գլուխն» ու պարզեցինք, որ գործ ունենք անբարո Եվրոպայի հետ:

Սա գայթակղիչ ինքնախաբեություն է կամ էլ պատմա-քաղաքագիտական անմեղսունակություն: Այն, որ Ուկրաինան Եվրոպայի համար առանցքային, անհամեմատ կարևոր օղակ է, քան Հայաստանը` կասկածից վեր է: Եվ այստեղ հասկանալի է դառնում, որ վերաբերմունքն ու դիրքորոշումները տարբեր են հենց այս պատճառով: Սակայն սա տարբերության միակ պատճառը չէ: Վերջին հաշվով, մենք պետք է ընդունենք, որ տարբեր են նաև Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակները, հատկապես 2008-ի համեմատության մասով: Զուտ մարդկային, մարդասիրական բարոյականության և կանոնների տեսանկյունից, անշուշտ, Եվրոպան Հայաստանի դեպքերի առումով վարվեց, մեղմ ասած, վատ, և այժմ հիմնավոր է երկակի ստանդարտի մեղադրանքը: Սակայն ոչ պակաս մարդկային գործունեության ոլորտ է քաղաքականությունը, հատկապես աշխարհաքաղաքականությունը: Այստեղ կանոններն են այլ, ոչ թե բարոյականությունը: Երբ այս ամենից զարմանում են նորելուկները, դա այդքան էլ զարմանալի չէ, սակայն երբ զարմանում են ազգերը և ժողովուրդները, որոնք հազարավոր տարիներ եղել են այդ ամենի մեջ, անցել դրանով և պետք է որ տիրապետեին այդ կանոններին և դասեր սերտեին, դա արդեն տարօրինակ է, և «երկակի ստանդարտների» բացահայտումները այլևս կորցնում են արժեքը, եթե չեն դառնում թերարժեքության վկայություն:

Ուկրաինայում հասարակությունը հստակ արտահայտում է համաշխարհային քաղաքականության եվրոպական, եվրատլանտյան վեկտորին ներդաշնակ լինելու կամք և ցանկություն, դեմ է արտահայտվում պետությունը Ռուսաստանի վասալությանը հանձնելու կամ այդ վասալության տակ պահելու քաղաքականությանը: Այսինքն` կոպիտ ձևակերպելով կարող ենք ասել, որ Ուկրաինայում եվրոպական քաղաքականությունը տեսնում է պաշտպանելու առարկան: Հայաստանում այդ առարկան ցույց չի տրվել: Հարցն այստեղ ցույց տալու կամ չտալու որոշման կամ մարտավարության արդարացիությունը կամ սխալականությունը չէ: Սա առանձին քննարկման հարց է: Սակայն Հայաստանում Եվրոպային ցույց չի տրվել պաշտպանության առարկան: Իսկ քաղաքականությունը առարկայական գործունեության ոլորտ է: Կրկնում ենք` այստեղ խնդիրը լավը կամ վատը չէ, այլ իրավիճակը հասկանալը:

Համաշխարհային քաղաքականությունը բարեգործություն կամ մարդասիրական ակցիա չէ: Միգուցե շատ ցանկալի կլիներ, որ լիներ այդպիսին: Բայց այդպիսին չէ: Հետևաբար` պետք է գտնել սեփական տեղն ու դերն այդ քաղաքականության մեջ, հասկանալ այդ քաղաքականության գերակա ուղղությունները, հասկանալ այդ հոսանքներում սեփական շահերը, ճիշտ գնահատել դրանք, ճիշտ գնահատել միտումները` «երկակի ստանդարտներից» օգտվելու, ոչ թե այդ ստանդարտների զոհ դառնալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում