Thursday, 23 07 2026
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

Ադրբեջանը, Վրաստանն ու մենք․ Ռուբեն Հայրապետյանի տեսլականը․․․

Վերջին օրերին ազգային հավաքականների մակարդակով տեղի են ունենում բազմաթիվ ընկերական հանդիպումներ: Հավաքականների մի մասը նախապատրաստվում է Ռուսաստանում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը, մի մասն էլ ընտրական շրջափուլերին: Հայաստանի ազգային հավաքականը, որը նախապատրաստվում է սեպտեմբերին մեկնարկելիք Ազգերի լիգայի խաղարկությանը հավաք է անցկացնում Ավստրիայում, որտեղ առաջին ընկերական խաղում ոչ-ոքի 1:1 խաղաց Մալթայի բավական թույլ հավաքականի հետ:

Հայ ֆուտբոլասերին առաջին հերթին հետաքրքրում է թե ընկերական խաղերում ինչպիսի արդյունք են գրանցել Ազգերի լիգայում խմբային փուլի ինչպես նաև մեր մյուս պոտենցիալ մրցակիցները: Հայաստանի ազգային թիմի հետ միևնույն ենթախմբում ընդգրկված Մակեդոնիայի, Լիխտենշտեյի և Ջիբրալթարի հավաքականները ընկերական հանդիպումներ չեն անցկացրել: Փոխարենը դրական արդյունքով աչքի են ընկել Հայաստանի հավաքականի պոտենցիալ մրցակիցներ Ադրբեջանն ու Վրաստանը: Վերջինս ի դեպ երեկ մրցեց նույն Մալթայի ազգային հավաքականի հետ: Թեև վրացի ֆուտբոլիստներն ունեին զգալի առավելություն այդուհանդերձ առաջին կեսում նրանց չհաջողվեց արդյունքի հասնել: Երկրորդ կեսի 9-րդ րոպեին ստանալով երկրորդ դեղին քարտը դաշտից հեռացվեց կենտրոնական կիսապաշտպան Վալերիան Գվիլիան: Գերթե ողջ երկրորդ կեսը 10 ֆուտբոլիստներով անցկացրած Վրաստանի հանդիպման վերջին րոպեին 11 մետրանոց հարվածով հաջողվեց խփել միակ և հաղթական գնդակը: Նշենք, որ այս տարի Վրաստանը բոլոր 3 ընկերական հանդիպումներն անց է կացրել այն հավաքականների հետ որոնց հետ մրցել է նաև Հայաստանի ազգային թիմը:

Մարտին Վրաստանը 2:0 հաշվով հաղթել էր Էստոնիայի այնուհետև 4 անպատասխան գնդակ ուղարկել Լիտվայի ազգային թիմի դարպասը: Հայաստանի հավաքականը Երևանում Էստոնիայի հետ ոչ-ոքի 0:0 էր խաղացել, իսկ Լիտվային զիջել 1:0 հաշվով: Եվ ահա Մալթայի հետ դիմակայությունը: Այսօր կարող ենք փաստել, որ մեր պոտենցիալ մրցակից Վրաստանից առնվազն մեկ քայլ ետ ենք մնում: Այս տարվա կտրվածքով միևնույն մրցակիցների հետ պայքարում վրացիները վաստակել են 9, իսկ հայերը միայն երկու միավոր: Նշենք սակայն, որ վրացիներին միայն գրանցած արդյունքներով չէ որ զիջում ենք: Վրացիներն այժ ցուցադրում են անհամեմատ ավելի բալանսավորված և գրագետ ֆուտբոլ: Կարող ենք ասել նաև, որ այս հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության իրական ֆավորիտներից է: Հարևան մյուս՝ Ադրբեջանի ազգային թիմը ընկերական խաղում խոշոր 3:0 հաշվով առավելության հասավ Ղրղզստանի ընտրանու նկատմամբ: Համեմատության կարգով նշենք, որ մեր մրցակիցը՝ Մալթան գտնվում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 185-րդ, իսկ Ղրղզստանի հավաքականը 75-րդ հորիզոնականում: Ինչպես Վրաստանի, այդպես էլ Ադրբեջանի ազգային հավաքականը այսօր վերելքի փուլում է և խնդիր է դրել հայտնվելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Ադրբեջանցիները ևս այս տարի անց են կացրել 3 ընկերական հանդիպում: Ղրղզստանի հավաքականի հետ մրցավեճից առաջ ադրբեջանցիները ոչ-ոքիի 1:1 էին խաղացել մեր մրցակից Մակեդոնիայի հետ և 1:0 հաշվով զիջել Բելառուսին:

Գրանցված արդյունքները խոսում են այն մասին, որը Հայաստանի հավաքականն այսօր համենայնդեպս չի գերազանցում նաև Ադրբեջանի հավաքականին: Այս երկրում ռեսուրսներ չեն խնայում ազգային հավաքականն ուժեղացնելու համար: Մասնավորապես, միայն գերմանական «Այնտրախի» երիտասարդ հարձակվող Ռենատ Դադաշովին ազգային թիմում ընդգրկելու համար ադրբեջանական կողմը նրան մեկ միլիոն դոլար էր հանգանակել ինչպես նաև շքեղ բնակարան Բաքվի կենտրոնում: Ադրբեջանի հավաքականում շատ նաև այսպես կոչված նատուրալիզացված ֆուտբոլիստները: Համեմատության կարգով նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նրա նախագահ Ռուբեն Հայրապետյանը արդեն 3 տարի չի կարողնաում լուծել դարպասապահի և մասնավորապես Դավիթ Յուրչեկնոյին ազգային թիմում ընդգրկելու խնդիրը: Պատկերն իսկապես տխուր է: Այսօր հույսներս դրել ենք գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի վրա, բայց պետք է գիտակցենք, որ նա աեմակարողը չէ: Այո Մինասյանը ամեն ինչ կանի «էշը ցեխից» հանելու համար, բայց օբյեկտիվորեն գնահատելով իրավիճակը պետք է ընդունենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում ֆավորիտ չէ:

Առկա իրավիճակի պատասխանատուն, Ռուբեն Հայրապետյանն է, որի ջանքերով հայտնվել ենք խղճուկ մի իրավիճակում: Նախօրեին իրական սենսացիա մատուցեց Ազգերի լիգայի խաղարկությունում մեր պոտենցիալ մրցակիցներից Կոսովոն, որը ձևավորվել է միայն 2016 թվականին: Եվ ահա Կոսովոյի ֆուտբոլիստները 3:0 հաշվով առավելության հասան Ալբանիայի բավական ուժեղ հավաքականի նկատմամբ: Սա նշանակում է, որ բալկանյան երկրում հստակ քայլեր են արվել ազգային թիմը ուժեղացնելու համար: Ազգերի լիգային պատրաստվում և ուժեղանում են գրեթե բոլոր հավաքականները: Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զբաղված է մեկ այլ կարևոր խնդրով:

Ռուբեն Հայրապետյանի համար առաջնային է «Շիրակից» չեմպիոնությունը խլելը և ներքին ֆուտբոլը վերջնականապես ոտնակոխ անելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում