Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Կրթության նախարարությունը նպատակ ունի զուգահեռաբար լուծել գերատեսչական խնդիրներն ու ռազմավարություն մշակել

Կրթության ոլորտում առաջիկայում նախատեսվում է զուգահեռաբար լուծել գերատեսչության առջև ծառացած խնդիրներն, ինչպես նաև ռազմավարական փոփոխություններ իրականացնել:

Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում ելույթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հեղափոխությունից հետո կրթության ոլորտում ունենք մի շարք առաջնահերթություններ, և բարեփոխումներն էլ անչափ կարևոր են: Արդյունավետ կառավարման, երջանիկ պետություն ունենալու համար կրթությունն անչափ կարևոր է: Մեր թիմի նշանակման առաջին իսկ օրից այդ առաջնահերթությունները կյանքի կոչելու գործողություններ ենք իրականացնում բոլոր ուղղություններով: Տարիների ընթացքում կուտակված խնդիրները այժմեական են և հրատապ լուծման կարիք ունեն: Դրանք թույլ չեն տալիս մեզ կենտրոնանալ ռազմավարական փոփոխությունների ուղղությամբ: Կարծում եմ, որ մենք այնուամենայնիվ կամք ունենք, որ զուգահեռ իրականացնենք թե՛ այսօր մեր առջև ծառացած խնդիրների լուծումները և, թե՛ ռազմավարական խնդիրները: Կրթության մեջ մեր սկզբունքը լինելու է հետևյալը`հանրակրթությունը պետք է հասանելի լինի ոչ թե քչերի, այլ բոլորի համար: Սա աշխարհի մակարդակով լուրջ հրամայական է և այս սկզբունքը մեր թիմի համար շատ հոգեհարազատ է»,- նշեց նախարարը:

Նա ըդգծեց, որ նախորդ կառավարության օրոք կրթության ոլորտի գործառույթները և լիազորությունները լիարժեք չէին իրականացվում: Հարությունյանը վստահեցրեց, որ գերատեսչությունն արդեն իսկ ամբողջությամբ վերականգնել է իր լիազորությունները և որևէ մեկը չի կարող ստանձնել դրանք:

«Մանկապարտեզներում, դպրոցներում, միջին մասնագիտական կրթության, գիտության և բոլոր մնացած ուղղություններով շատ մեծ աշխատանք ունենք անելու: Այս կարճ ժամանակահատվածում դպրոցներում վերափոխումներ եղան և այս ճանապարհին մեզ համար առաջնահերթ է դպրոցների և ԲՈւՀ-երի ապաքաղաքականացումը: Չեմ կարող ասել, որ հեղափոխությունից հետո այս երևույթը վերացել է, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի տնօրեններն ու ուսուցիչները դպրոցներում նմանատիպ գործունեություն չծավալեն: Սահմանադրությամբ նրանք ազատ են լինել կուսակցական, բայց այդ հաստատություններում նման քարոզչությունը խստիվ կարգելվի, քանի որ այդ ամենը կրթության որակի վրա զգալիորեն ազդել է»,– շեշտեց Արայիկ Հարությունյանը:

Եզրափակելով խոսքը` Հարությունյանը հավելեց, որ իրենց կառավարման այս 20 օրերի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված մեծ փոփոխություններ են տեղի ունեցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում