36-ամյա վրացի օրենքով գող Թեյմուրազ Չուրաձեն, որ քրեական աշխարհում հայտնի է որպես Ալեկո Շոշիա, Ստամբուլում ծեծի է ենթարկվել և զրկվել «օրենքով գողի» տիտղոսից։ Այս մասին հաղորդում է «Փրայմ Քրայմ» տեղեկատվական գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ Շոշիային ծեծի ենթարկողները եղել են Վրաստանից օրենքով գողեր Գեորգի Նիժարաձեն (Գիան) և Գոչա Ալպաիձեն (Ալֆասոնը), որոնք պատկանում են Քութաիսիի գողական կլանի երկու ճյուղավորումներից մեկին։ Համապատասխանաբար, Շոշիան պատկանում է մյուս ճյուղավորմանը. հանդիպմանը նա վատ է արտահայտվել և Ալֆասոնեի մասին, և Գիայի հետ նրանց ճյուղավորման մասին։
Ծեծկռտուքի արդյունքում Շոշիան զրկվել է գողական տիտղոսից։





































