Բուֆալոյի համալսարանի գիտնականները պարզաբանել են, որ ծանր ալկոհոլային և թմրանյութերից կախվածությունը կարելի է բուժել պարզ ֆիզիկական վարժությունների միջոցով՝ գրում է segodnya.ua-ը:

Հետազոտողները պարզաբանել են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ուղեկցվող դեղորայքային թերապիան թույլ է տալիս արագորեն ազատվելու վնասակար սովորույթներից և կախվածություններից: Արագ քայլքը, վազքը և ֆիզիկական այլ վարժությունները նվազեցնում են հիմնական նյարդային հաղորդիչի՝ դոֆամինի արտադրությունը:

Շաբաթական 150 րոպե ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կրճատում է նաև սիրտ-անոթային համակարգի խնդիրները, նպաստոմ է արթրիթի և դիաբեթի բուժմանը, նվազեցնում է բոլոր տեսակի ակտիվ նյութերից կախվածությունը՝ ներառյալ հակադեպրեսանտները և կանխում է թմրամոլության կամ հարբեցողության կրկնվելու վտանգը:










































