Thursday, 16 05 2024
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում թուրքական դիվանագիտությունը փոփոխություն չի կրել. Վիգեն Չետերյան

Շաբաթներ առաջ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան խնդրել է Շվեյցարիայի օգնությունը՝ լուծելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը, ինչն իր հերթին ճանապարհ կհարթի Երևանի հետ Անկարայի կապերի վերականգնման համար:

Հոկտեմբերի կեսին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շվեյցարացի բարձրաստիճան պաշտոնյաներին հաղորդել էր, որ իր երկիրը պատրաստ է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն հասկացրել էր, որ դրա համար «Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի տարածքները», որից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը: Թուրքական թերթերից մեկի փոխանցմամբ՝ շվեյցարացի պաշտոնյաները դրական են արձագանքել Դավութօղլուի առաջարկին: Թուրք արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր են Թուրքիայի համար, որը փորձելու է նոր գաղափարներ գտնել՝ առաջընթաց գրանցելու համար: Օրերս էլ Դավութօղլուն հաստատել է, որ դեկտեմբերի 12-ին այցելելու է Հայաստան՝ ընդունելով ՀՀ ԱԳՆ հրավերը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանն ասաց, որ թուրքական քայլերը երկու հիմք ունեն՝ առաջինն, անշուշտ, գալիք 2015 թվականն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որն արագ քայլերով մոտենում է, և Թուրքիան փորձում է ժամանակ շահել, որ տեսեք, մենք երկխոսության մեջ ենք Հայաստանի հետ, սահման պետք է բացենք և այլն, դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատենք` այն դեպքում, երբ պետական կառույցների մոտ տեսանելի չէ շատ լուրջ երկարաժամկետ մոտեցում այս հարցի վերաբերյալ, այլ միայն տակտիկական: Սակայն, նրա խոսքով, վերջին տարիներին Թուրքիայում շատ կարևոր զարգացումներ կան հանրային կարծիքի փոփոխության մեջ, մտավորականության մոտ շատ ուժեղ առաջխաղացում կա 1915թ. կապակցությամբ, թուրքական պատմության կապակցությամբ, և ցավոք, թուրքական իշխանությունները նույնչափ պատասխանատվություն չեն վերցնում մանավանդ այն արձանագրությունները, որոնք ձևավորվեցին Երևանի և Անկարայի միջև, առիթ էր, որ կորցրեցինք:

«Չեմ տեսնում, որ այս հարթության վրա թուրք դիվանագիտությունը խորքային փոփոխություն է կրել: Սրանք տակտիկական քայլեր են և ոչ ավելի»,- ասաց Վիգեն Չետերյանը: Վերջինիս համոզմամբ` թուրքերը գիտեն, որ ճնշումները լինելու են այսօր և մեծանալու են 2015թ. ընդառաջ, և այդ ամենը կանխելու համար դարձյալ կարճաժամկետ քայլերի են դիմում, ոչ ավելի երկարաժամկետ այս հարցին հիմնավոր, ռազմավարական լուծում տալու համար, և փորձելու են իրենց շահերը պաշտպանել նման ճնշումներից:

«Ես ուզում եմ հիշեցնել, սա ևս պետք է հաշվի առնել՝ թուրքական արտաքին քաղաքական կոնտեքստում, որ մի քանի տարի առաջ շատ փայլուն երևում էր՝ Թուրքիան կարծես այն ուժն էր, որ հաղթական պետք է դուրս գար «արաբական գարունից», այդպիսի տպավորություն կար 2011թ., որոշակի առումով նաև 2012թ., իսկ այս տարի հստակ է, որ թուրքական արտաքին քաղաքականությունն ամբողջովին խափանված է, և Թուրքիային անհրաժեշտ է արտաքին քաղաքականության մեջ նոր հաջողություններ, այս պահին իրենք դրա կարիքն իսկապես ունեն»,- ասաց սփյուռքահայ վերլուծաբանը:

Անդրադառնալով Շվեյցարիայի հնարավոր միջնորդական առաքելությանն ու դրա կառուցողականությանը՝ նա ասաց, որ 2007թ. Շվեցարիայի ԱԳ նախարարությունը շատ ինտենսիվ միջնորդական առաքելություն էր իրականացրել Անկարայի և Երևանի միջև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նրա գնահատմամբ՝ այդ միջնորդությունները դիվանագիտական տեսանկյունից որոշ հաջողության բերել են, բայց ավելի մեծ հաշվով լուրջ արդյունք չի եղել:

«Տակտիկական առումով Շվեյցարիան շատ լավ գիտի, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների բանակցային ծրարը, թե՛ նաև որոշ փորձառություն ունի ԼՂ հարցում ընդհանրապես և Կովկասում: Սակայն Շվեյցարիան միայնակ ոչինչ չի կարող անել, բայց եթե տրամադրություն կա Երևանի, Անկարայի և Բաքվի միջև օգտագործել Շվեյցարիայի հնարավորություններն ու միջնորդությունները և հանդիպել Ժնևում կամ Բեռնում, բանակցության այդ տեխնիկական հնարավորությունները կարող է ստեղծել, բայց Շվեյցարիան, ինչպես գիտեք, որևէ լծակներ չունի` ո՛չ ռազմավարական, ո՛չ քաղաքական, պարզապես դիվանագիտական հարաբերություններ ունի: Շվեյցարիան կարող է հիմնականում տեխնիկական և ոչ բովանդակային ազդեցություն ունենալ»,- նման տեսակետ հայտնեց Վիգեն Չետերյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում