Tuesday, 21 07 2026
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C

Միայն Փաշինյանը կարող է փրկել պարտադիրը

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը ներկայացրել է առաջարկություն՝ փոփոխություն կատարելու Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում: Ըստ գործող օրենքի՝ մասնավոր ընկերություններում պարտադիր բաղադրիչը պետք է մտներ այս տարվա հուլիսի 1-ից, ինչը նշանակում է, որ հուլիսի 1-ից սկսած մասնավոր ընկերությունների աշխատակիցները ևս իրենց աշխատավարձից պետք է փոխանցումներ կատարեին կենսաթոշակային հիմնադրամներին:

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը՝ ի դեմս նախարար Մանե Թանդիլյանի առաջարկում է պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգել ևս մեկ տարով, իսկ նման հետաձգումը հիմնավորում է ավելի խորքային ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ:

Հետաքրքիր է, որ երեկ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության այս նախաձեռնության դեմ հանդես եկան միանգամից երկու պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ կառավարության վարքագիծը բոլոր գործընկերների և ներդրողների համար պետք է հստակ լինի, այլապես ներդրումներ չեն լինի, ավելացնելով. «Այս տեսակետից մենք պետք է բավականին հավասարակշռված լինենք»: Կանխատեսելիություն ասելով՝ Ջանջուղազյանը նկատի ունի, որ օրենքը պետք է կիրառվի նախանշված ժամկետում:

Ապա պարտադիր բաղադրիչի հետաձգման դեմ հանդես եկավ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ ասելով. «Համաձայն գործող օրենքի՝ հուլիսի 1-ից անցնելու ենք կենսաթոշակային պարտադիր կուտակման բաղադրիչի վերջնական ներմուծմանը։ Այս պահին համակարգը գրեթե 200 հազար մասնակից ունի, և այս տարի պարտադիրի ներմուծման հաշվին ևս 80-81 հազար մասնակից կավելանա: Եթե հետաձգվի, ռիսկեր կլինեն կառավարիչների հետ, որովհետև սրանք առաջնակարգ ընկերություններ են, գոնե «Amundi»-ն իր կառավարման տակ ունի 2 տրիլիոնից մի քիչ պակաս դոլար գումար»:

Բնական է, որ նախարար Մանե Թանդիլյանը չի կարող տեղյակ չլինել, թե ինչ տրամադրություններ են տիրում իշխանությունում, և ինքն էլ շատ լավ գիտակցում է այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ պարտադիր բաղադրիչի հետաձգման պարագայում: Բայց Մանե Թանդիլյանը ուրիշ կերպ չի էլ կարող վարվել: Նա «Դեմ եմ» շարժման ամենաակտիվ մասնակիցներից էր և պայքարել է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ: Այսօր նա չի կարող ասել, որ ինքը փոխել է իր դիրքորոշումը միայն այն պատճառով, որ նախարարական պորտֆել է ստացել: Եթե նա նույնիսկ սկսի շատ հիմնավոր բացատրել, թե որքան անհրաժեշտ է կուտակային համակարգը Հայաստանի համար, որ Հայաստանը չունի այլ տարբերակ, քան գնալ այդ ցավոտ, բայց անհրաժեշտ ռեֆորմը իրականացնելու ճանապարհով, որ այն, ինչ հիմա չարիք է թվում, վաղը ուղղակի փրկություն է լինելու հարյուր հազարավոր թոշակառուների համար, միևնույն է՝ նրան չեն լսելու: Նախարար Մանե Թանդիլյանը դա չի կարող ասել, որովհետև նրա շուրթերից հնչած ցանկացած արդարացում կամ բացատրություն հասարակությունը ընդունելու է որպես դավաճանություն սեփական սկզբունքներին և համոզմունքներին:

Բայց որ պարտադիր համակարգի ներդրումը անհրաժեշտություն է, դրանում համոզված են բոլորը: Հարցը կարող է լուծել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ոչ միայն հանրային բարձր լեգիտիմություն ունի, այլ նաև առանձնապես աչքի չի ընկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ պայքարում իր ներգրավվածությամբ: 2013թ. ՀԱԿ խմբակցությունում այս հարցում ամենաակտիվը Արամ Մանուկյանն էր: Փաշինյանը կարող է օգտագործել իր ունեցած հանրային լեգիտիմությունը՝ հասարակությանը բացատրելու, որ հնարավոր չէ հրաժարվել այս ռեֆորմի իրականացումից կամ հետքայլ կատարել:

Իհարկե, բողոքողներ և դժգոհողներ կլինեն, բայց դա այն գինն է, որ յուրաքանչյուր իշխանություն վճարում է հանրային նշանակության բարեփոխումներ իրականացնելու համար: Երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը դիմեց նման ռիսկային քայլի, նա չուներ այսօրվա կառավարության հանրային լեգիտիմության նույնիսկ 10 տոկոսը, բացի այդ՝ նրա այդ նախաձեռնության դեմ էին պայքարում խորհրդարանական չորս խմբակցություններ՝ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, և «Ժառանգությունը»: Եվ չնայած նման մեծ դիմադրությանը, կառավարությունը չընկրկեց այդ դժգոհության առջև և կատարեց այդ կարևոր քայլը:

Հիմա առավել քան անթույլատրելի է կիսատ թողնել նման կարևոր գործը ավարտին հասցնելը՝ միայն այն պատճառաբանությամբ, թե հասարակության մի ինչ-որ հատված կարող է դեմ լինել դրան: Ճիշտ է, հասարակությունը կուտակային կեսաթոշակային համակարգի պտուղների քաղցրությունը կզգա 20 տարի հետո, երբ այս իշխանությունն ու կառավարությունը չեն լինի, բայց դա ամենևին առիթ չէ, որ իշխանությունը առաջնորդվի վտանգավոր պոպուլիզմով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում