Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Նիկոլ Փաշինյանը երկիրն ազատել է հավերժական թվացող հիերարխիկ խմբերից

Հեղափոխությունը բացի լույսից, ունի նաև ստվեր: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով ներկա քաղաքական իրավիճակում առկա վտանգներին և ռիսկերին, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը նշեց. «Այժմ շատ կարևոր մարտահրավեր է հասարակության վստահության վրա ձևավորված կապիտալը տրանսֆորմացնել քաղաքական այնպիսի կապիտալի, որն սկսում է ամրապնդվել կատարված գործերի միջոցով:

Նա նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանում կատարվող պրոցեսները չեն վախեցնում գործընկեր և ոչ գործընկեր պետություններին: «Ն. Փաշինյանը հստակ դրեց արտաքին աշխարհի հետ հարաբերությունների վեկտորները, ինչը բերեց նրան, որ իր հանդեպ վստահություն ձևավորվեց թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի վերնախավի մոտ, և դա բավական շահեկան վիճակում դրեց Հայաստանը:
Իմ կարծիքով մեր առավելությունը և ուժը ոչ թե որևէ քաղաքական ուժի կամ անձի մեջ է, այլ քաղաքացիական շարժման և ամբողջ ժողովրդի մեջ է, և դա Ռուսաստանին հետ պահեց այդ պահին միջամտելուց: Միջամտությունը Ռուսաստանի վարկանիշի կտրուկ անկում կառաջացներ Հայաստանում:
Եթե Հայաստանի իշխանությունն իր քաղաքական կապիտալը ձևավորում է ժողովրդի իշխանության ռեսուրսի վրա, ապա արտաքին որևէ ուժ շատ զգուշությամբ և հարգանքով պետք է վերաբերվի այդ իշխանությանը»,- նշեց Ա.Թադևոսյանը:

Մշակութային մարդաբանն անդրադարձավ նաև «Էլեկտրիկ Երևան» շարժանը, նշելով, որ այդ շարժումը «ինքն իրեն մաշվեց» մի քանի խնդիրների պատճառով: Ա. Թադևոսյանը կարծիք հայտնեց, որ, այնուամենայնիվ, վերջին շրջանում քաղաքական հաջողությունների հարցում ազդեցություն է թողել նաև նախորդ քաղաքացիական շարժումների փորձը:

Ա. Թադևոսյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը հեղափոխական է և հավելեց, որ կարևոր խնդիրը քաղաքական գիծը պահել է: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երկիրն ազատել է հավերժական թվացող հիերարխիկ խմբերից, որը սարսափելի հոգեվիճակ էր ձևավորել մարդկանց մեջ՝ անհուսություն և անզորություն: Ըստ մարդաբանի՝ Փաշինյանը գործով հասավ արդյունքի:

«Բացառիկ պրոցեսների ենք մասնակցում»,- նշեց մեր զրուցակիցը: Նա նաև կարծիք հայտնեց, որ Փաշինյանը կարող է չեզոքացնել կրիմինալներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում