Monday, 13 07 2026
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում

Հետաքրքիր փաստեր Սարդարապատի հերոսամարտերից

Այսօր Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այդ օրերին են տեղի ունեցել նաև մայիսյան հերոսամարտերը: Դրանցից ամենաուշագրավը Սարդարապատի ճակատամարտն էր, որի մասին ստորև կներկայացնենք քիչ տարածված փաստեր.
1918 թվականին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը: Երկրում տիրում էր համընդհանուր խուճապ: Շատերն առաջարկում էին նահանջել դեպի Սևանի ավազան ու այնտեղից պաշտպանվել (որտեղ նաև ռազմանավ կար):

Հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկովը (Սիլիկյանը), Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին, ուր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը կտրուկ մերժում է. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:

Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա, ժողովրդի ներկայությամբ աղոթելով, երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր Աթոռը։ Սա բացառիկ իրողություն է հայոց պատմության մեջ:

Ավելորդ չէ նշել, որ Մայր տաճարի զանգերն այդ օրերին անընդհատ ղողանջում են՝ հանդիսանալով տեղեկատվության և կոչի յուրատեսակ աղբյուր: Հետագայում, երբ կառուցվեց Սարդարապատ հուշահամալիրը, վեց զանգերը պատվիրվել և ձուլվել են Ֆրանսիայում: Եվ կար ժամանակ, երբ բոլոր վեց զանգերը ղողանջում էին, նույնիսկ մեղեդի էր միացված` ավտոմատ սարքերով:

Թուրքական 36-րդ դիվիզիան կոչվում էր Գալիբոլոu (Դարդանելյան): Այն կազմում էր թուրքական բանակի կորիզը և փառավորվել էր Գալիոպոլիի ճակատամարտում, բայց փախուստի դիմեց Սարդարապատում:

Ճակատամարտի նախօրեին՝ մարտ ամսին, Անդրանիկը 15000 գաղթականների ուղեկցում էր Էրզրումից Արևելյան Հայաստան: Խորասան գյուղում Անդրանիկին ներկայանալուց հետո Բաղրամյանի (ապագա մարշալ) դասակը անցնում է կարճատև հանգստի: Հաջորդ օրը վաղ առավոտյան տեղի է ունենում անսպասելի միջադեպ. Անդրանիկը, ով շատ բուռն խառնվածքի տեր անձնավորություն էր, իր մոտ է կանչում Բաղրամյանին և ապտակում նրան: «Կոռնե՛տ, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում… Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա ու կարգի բեր քո էսկադրոնը…», – ասում է Անդրանիկը Բաղրամյանին: Հետագայում, Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը Բաղրամյանը պատմել էր, որ 1918-ի գարնանը ամենուրեք ցավալի կերպով կարելի էր լսել հետևյալ խոսքերը՝ «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է մենք ինչքան կռվեցինք», և դա էլ հենց հարուցել էր Անդրանիկի զայրույթը: «Զորավարի ապտակն ինձ մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ…», – համալսարանում ասել էր Բաղրամյանը:

Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային մասնակցել է նաև Ակսել Բակունցը:

Հետաքրքիր հուշեր են պահպանվել Սարդարապատի մասնակիցներից: Ահա դրանցից մեկը. «…Գառնիկ Հակոբյանը ասաց, որ ուզում է տեսնել, թե թուրքերի ուսապարկի մեջ ինչ կա: Բացեցինք` աղացած ձավար էր, մի 300 գ. լավ թութուն, իսկ հրացանի մեջ կար չորս փամփուշտ: Թողեցինք ուսապարկը և առաջ շարժվեցինք»:

Իսկ ահա Հմայակ Խաչատրյանի հուշերը ուշագրավ են նրանով, որ տեղեկություն են տալիս զենքերի, դրոշի, երգի մասին, թվարկում են մարտերին մասնակցած համագյուղացիների անունները: «…Մեր ձեռքի հրացանները կոչվում էին «Մոսին»: Հրացանների գլուխներին շտիկներ էին ամրացված:

Օգտագործել ենք «Մաքսիմ» և «Կոլտ» մակնիշի գնդացիր: Հեծյալները իրենց կողքից կախված թրեր ունեին, ինչպես նաև դաշույն: Մեր գնդի դրոշը ցարական բանակի դրոշներից էր` կարմիր, կապույտ, սպիտակ: Շատ հետաքրքիր, հայրենասիրական պաթոսով երգեր էինք երգում: Դրանցից էր «Մեր հայրենիք» երգը: Աշխարհազորային շարժման մասին պետք է ասեմ, որ մեր գյուղի քահանա Տեր Հովհաննեսը, Էջմիածնի վանքից Գարեգին եպիսկոպոսը, Դանիել վարդապետը, որոնք աշխարհազորային շարժման կազմակերպիչներ էին, իրենց հետ երեք արշին բիազ էին վերցրել, որ որտեղ մեռնեն, այնտեղ իրենց պատանքը կարեն»:

Երևանի նահանգի 1 միլիոն 120 հազար ազգաբնակչությունից 661 հազարը հայեր էին, իսկ 374 հազարը` մահմեդականներ: Թուրքիայի գործակալները, հատկապես Արարատյան դաշտավայրում, եռանդ չէին խնայում մահմեդականներին իշխանության դեմ ոտքի հանելու համար: Այստեղ հսկայական դեր է կատարում Հովհաննես Թումանյանը: Ըստ մարշալ Բաղրամյանի հուշերի. «…ճերմակ դրոշը ձեռքին՝ անցնում էր գյուղից գյուղ, չէր վախենում գնդակներից և խաղաղություն ու բարեկամություն էր քարոզում»:

Գևորգ Ե կաթողիկոսի հրամանով կազմակերպվում է միայն հոգևորականներից բաղկացած 300 հոգանոց ջոկատ:

Հայաստանի Առաջին Հանրապետության ապագա վարչապետ Հովհաննես Քաջազնունու երեք որդիները՝ Արամը, Աշոտը և Ռուբենը, 1914 թվականից մասնակցում են Առաջին աշխարհամարտին: Աշոտ Քաջազնունին 1918թ. մայիսին կռվել է Ղարաքիլիսայի հերոսամարտում, ապա՝ զինվորներով նահանջել են մինչև Լոռվա Չանախչի գյուղ, որտեղ նրանց շրջափակել են թուրքերը և տեղի գյուղացիների դավաճանության արդյունքում կոտորել բոլորին։ Ռուբեն Քաջազնունին գերվել է 1920-ի աշնանը Կարսում, երբ թուրքական զորքերը գրավեցին քաղաքը: Ապա մահացել է գերության ճանապարհին:

Վահրամ Թոքմաջյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում