Sunday, 05 05 2024
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ

Ի՞նչ է ակնարկում Մակրոնը. նոր ինտրիգ ԼՂ խնդրում

Դեռ քննարկվում էր Իլհամ Ալիևին հասցեագրված Դոնալդ Թարմփի ուղերձը, երբ վերջինիս երեկ երկրորդեց Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնը Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին հղած նամակում հայտարարել է, որ Փարիզը ջանք չի խնայի բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը միշտ կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը ապագա մարտահրավերների լուծման և Եվրամիության հետ հետագա մերձեցման գործընթացում: Միևնույն ժամանակ` Մակրոնը հույս է հայտնել` Ալիևին հանդիպել հուլիսին, Փարիզում:

Այս օրերին Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ավելի բացել է փակագծերը` ասելով, որ ստատուս քվոն ղարաբաղյան հակամարտության համար լուծում չէ: «Հուսով ենք, որ առաջիկա ամիսներին այս հակամարտության լուծման համար ակտիվ աշխատանք կսկսվի»,-այսօր Բաքվում ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Արդյո՞ք եք փոխկապակցված են Թրամփի և Մակրոնի ուղերձների ղարաբաղյան շետադրումները և առաջիկա ամիսներին կարգավորման գործընթացում պետք է ակնկալել արևմտյան համանախագահների դիվանագիտական կոնսոլիդացված ջանքերի, թե՞ ԼՂ խնդրի մասին ձևակերպումները տեղավորվում են, այսպես կոչված, դիվանագիտական ստանդարտի մեջ ու կիրառելի են միջնորդ երկրների նախագահների ուղերձներում: Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ: Մի կողմից` Հայաստանում և Ադրբեջանում ընտրական ցիկլերի ավարտից հետո ենթադրվում էր դիվանագիտական աշխուժություն կարգավորման գործընթացում, մյուս կողմից` Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն և միջնորդներին գոնե որոշակի ժամանակ է պետք` այդ փաստը մարսելու, Երևանի նոր դիրքորոշումներին ծանոթանալու համար: Մյուս կողմից` խիստ հարաբերական է ստատուս-քվոյի մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարի ասածը: Խոսքն, ըստ ամենայնի, ոչ թե կարգավորման գործընթացը բովանդակային հարթության վրա զարգացնելու մասին է, այլ` տարածաշրջանային համատեքստի:

ԼՂ խնդիրը մոտ ապագայում լուծման հեռանկար չունի, որովհետև անգամ տեսանելի չեն այն մեխանիզմները, որոնք գոնե պարբերական կարող են դարձնել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումները: Էլ չենք խոսում ավելի խորքային հակասությունների մասին, որոնք վերաբերում են կարգավորման գործընթացի ձևաչափին ու բովանդակությանը: Այս պարագայում խոսք կարող է գնալ ավելի գլոբալ` տարածաշրջանային ստատուս-քվոյի պահպանման կամ դրա փափոխության անհրաժեշտության մասին: Երբ Ժան-Իվ Լե Դրիանն ասում է, որ ստատուս քվոն ղարաբաղյան հակամարտության համար լուծում չէ` ենթադրաբար ակնարկում է հակամարտության մենեջմենթի փոփոխության անհրաժեշտության մասին: Ներկայումս այդ դերակատարությունը վերապահված է Ռուսաստանին, որը ռեգիոնում իր ազդեցությունը պահպանում է դրա տոտալ միլիտարիզացիայի միջոցով, ինչը լրջագույն ռիսկեր է ծնում` նոր, լայնածավալ պատերազմի վերսկսման առումով:

Վաշինգտոնն ու Փարիզն այս առումով իսկապես հակված են ստատուս-քվոյի փոփոխության` տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պատկերացնելով միջազգայնորեն երաշխավորված գործիքակազմի շնորհիվ: Պատահական չէ, որ առաջնագծում վստահության մեխանիզմների ներդրման մասին Վիեննայի պայմանավորվածությունները հենց ամերիկյան նախաձեռնության հետևանք էին: Ըստ ամենայնի` Թարմփի և Մակրոնի ուղերձները հենց այս տրամաբանության համատեքստում են, ինչը կարգավորման գործընթացի բովանդակության տեսանկյունից ենթադրում է հենց այսօրվա իրողությունների փաստացի միջազգային ճանաչում, ամրագրում: Համենայն դեպս, պաշտոնական Վաշինգտոնը և Փարիզը քանիցս հայտարարել են, որ Վիեննայի պայմանավորվածությունները մնում են իրենց օրակարգում: Այս լույսի տակ ավելի տեսանելի են դառնում Թրամփի ու Մակրոնի ուղերձների դիվանագիտական տողատակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում