«Իշխանափոխությունը տեղի ունեցավ, հեղափոխությունն ընթացքի մեջ է և պետք է տեսնել՝ տեղի կունենա, թե ոչ։ Մինչև ապրիլ չէինք կարող պատկերացնել, որ այսպիսի պրոցես տեղի կունենա, իսկ այդ պրոցեսը պահանջեց ժողովրդի մի ստվար զանգվածի միասնություն։ Մենք չէինք կարող պատկերացնել, որ այդպիսի միասնություն ժողովուրդը կարող էր դրսևորել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արձակագիր, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։
Նոր կառավարությունը, նրա խոսքերով, կամքով օժտված է և ունի ժողովրդի բավական ստվար հատվածի աջակցությունը, և բարդ ու ոչ բռնի պայքարի փուլ ենք թևակոխում։
Գևորգ Տեր-Գաբրիելյանի գնահատմամբ՝ կա ավելի խորքային գիտակցված կամ չգիտակցված սաբոտաժի հնարավորություն․ «Կարելի է ասել ռեֆորմների այսօրվա ցուցակը, որը քիչ թե շատ ուրվագծվում է նոր կառավարության վերջին շաբաթների գործողություններից, ընկղմված է սաբոտաժային լճի մեջ։ Սաբոտաժ է և նախորդ ընդունված օրենքները, սաբոտաժ է և ժողորդի սովորությունը ապրել այն կերպ, ինչպես իրենք ապրում էին նախկինում»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































