Ի՞նչ է տեղի ունենում պլաստիկե իրերի հետ օգտագործումից հետո։
Մարդկությունը այնքան աղբ է արտադրում, որ դրանց պարկերով հնարավոր կլիներ ցանկապատել ամբողջ ափամերձ տարածքը։ Այդ աղբի մեծ մասն էլ օվկիանոսում է հայտնվում։
Աղբը հավասարաչափ բաշխված չէ։ Հոսանքն ու քամին ստիպում են, որ այն որոշակի հատվածներում կուտակվի։
Խաղաղ օվկիանոսում արդեն Մադագասկարի չափսերից մեծ աղբի մայրցամաք է գոյացել։









































