Ձյան առատ տեղումներն առանց էլեկտրականության են թողել ամերիկյան Դալլաս քաղաքի (Տեխաս) ավելի քան 250 հազար բնակչի: Քաղաքի տարբեր հատվածներում հոսանքալարերը վնասվել են: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Իրավիճակը բարդացնում է ցուրտ եղանակը, որը կտրուկ իր իշխանության տակ է առել Դալլասը: Դեռևս երկու օր առաջ ջերմաչափի սնդիկի սյունը գրեթե ամառային ջերմաստիճան էր ցույց տալիս, իսկ այսօր արդեն -10 աստիճան սառնամանիք է: Դա 20 աստիճանով ցածր է դեկտեմբերի համար քաղաքում միջին ջերմաստիճանից:
Եղանակային պայմաններն ավտովթարների թվի ավելացման պատճառ են դարձել: Տեղի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել առանց անհրաժեշտության տանից դուրս չգալ ու չօգտվել ավտոտրանսպորտից:









































