Monday, 20 07 2026
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի

Խմբակցության ղեկավար լինելը բեռ է․ «Ելք»-ը խմբակցության ղեկավար կընտրի կոնսենսուսով

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության հարցը դեռևս չի քննարկվել: Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Խմբակցության ղեկավարի հարց այս պահին չի քննարկվել, քանի որ Արամ Սարգսյանը հարգելի պատճառներով չի կարողանում մասնակցել մեր նիստերին: Կարծում եմ՝ մյուս շաբաթ կկարողանանք հավաքվել և որոշում կայացնել: Դաշինքում կոնսենսուսով են բոլոր որոշումները, և մինչև այս պահը մենք խնդիր չենք ունեցել: Կարծում եմ նաև այս հարցում մենք կունենանք կոնսենսուս, և որևէ խնդիր չի լինի»,-  ընդգծեց նա:

Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը բեռ է և լուրջ աշխատանք է պահանջում:

Հարցին՝ անձամբ ինքն ո՞ւմ է տեսնում «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում, Մարուքյանն ընդգծեց, որ անձամբ տեսնելու խնդիր չկա: Նա հիշեցրեց, որ երբ ընտրել են խմբակցության ղեկավար, թեկնածուները եղել են ինքն ու Նիկոլ Փաշինյանը, որոշում է կայացվել ընտրել Փաշինյանին: «Հիմա իմ թեկնածությունը ևս քննարկվում է, կարող են լինել նաև այլ թեկնածուներ: Կքննարկենք, կհասկանանք»,- ասաց պատգամավորը:

Նա նաև հավելեց, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Լենա Նազարյանի թեկնածությանը նորմալ է վերաբերվում:

Անդրադառնալով խմբակցության քարտուղարի մասին հարցին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ դա կախված կլինի նրանից, թե ով կլինի խմբակցության ղեկավարը: Նա հստակեցրեց՝ եթե խմբակցության ղեկավար ընտրվի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ապա քարտուղարը կփոխվի, քանի որ այդ դեպքում քարտուղարն այլ ուժ պետք է ներկայացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում