Thursday, 16 07 2026
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Սամվել Բաբայանի գործով որոշում է կայացվելու ամենակարճ ողջամիտ ժամկետում․ Սերժիկ Ավետիսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը կրկին հանդիպեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի աջակիցների հետ: Մայիսի 18-ից սկսած ակտիվիստները պահանջում են հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել վարույթ Սամվել Բաբայանի գործով բողոքը: Սերժիկ Ավետիսյանը հավաստիացրեց, որ գործով որոշում է կայացվելու ամենակարճ ողջամիտ ժամկետում: Նա նաև անդրադարձավ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի միջնորդությանը կապված Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու հետ:

«Գործող դատավարության օրենսդրության շրջանակներում կարող եմ ասել, որ նման կարգի միջնորդությունները վճռաբեկ դատարանում քննության են առնվում բողոքների հետ մեկտեղ: Այսինքն` նույն օրը մենք Սամվել Բաբայանի պաշտպանի բերած բողոքի կապակցությամբ կկայացնենք համապատասխան որոշում միաժամանակ կանդրադառնանք խափանման միջոցի հարցին»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ պալատը գործը ձգձգելու որևէ միտում:

Նրա խոսքով` որոշում կայացնելու ժամկետը կախված է օբյեկտիվ հանգամանքներից` գործի բարդությունից, ծավալուն վճռաբեկ բողոքներից և բողոքներում բերված բազմաթիվ իրավական խնդիրներից:

«Պալատը իր ողջ ներուժով ամեն ինչ անում է, որպեսզի ողջամիտ ժամկետում հանգի համապատասխան որոշմանը»,- նշեց Ավետիսյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի խոսքով` վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում, թե իբր ստորադաս դատարանի դատավորները հաճախ որոշումներ են կայացնում վճռաբեկ դատարանի ցուցումով: Նրա խոսքով` նման բան գոյություն չունի:

«Այս կապակցությամբ ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերջին տարիներին այդպիսի բան գոյություն չունի, որ Քրեական պալատը ուղղորդի ստորադաս դատավորներին այս կամ այն գործով որոշում կայացնելու համար: Այո, տարիներ առաջ այդպիսի խնդիր եղել է, որ առանձին դատավորներ, դատարանների նախագահներ իրենց կարծիքը հիմնավորելու համար ցանկացել են, որպեսզի նաև Վճռաբեկ դատարանը տեսակետ հայտնի, բայց այդ պրակտիկան քրեական արդարադատության ոլորտում գոյություն չունի: Կարող եմ հստակ և պատասխանատու ասել, որ քրեական գործերով դատական ակտերը մեր դատարանները կայացնում են ինքնուրույն, իրենց ներքին համոզմունքից ելնելով, ինչը պահանջում է Սահմանադրությունը և օրենսդրությունը»,- ընդգծեց Ավետիսյանը:

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում