Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

«ՀՀ իշխանությունների և-և-ի քաղաքականությունը Վիլնյուսում ոչ ևս եղավ. «Ազատ դեմոկրատներ» (տեսանյութ)

Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ անցկացրեց հասարակական-քաղաքական քննարկում՝ «Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները. Վիլնյուսից հետո» թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանն ասաց, որ Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի ընթացքում ակնհայտ դարձավ, որ վիլնյուսյան գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի վերաբերյալ իրենց հոռետեսությունը տեղին էր, քանի որ նրա խոսքով՝ «ՀՀ իշխանությունների «և և»-ի քաղաքականությունը Վիլնյուսում ոչ ևս եղավ»: Նա հիշեցրեց, որ իշխանական ուժերի հռչակած և-և-ի քաղաքականությանը եվրոպական կողմն ակնհայտորեն պատրաստ չէր, քանի որ դա նոնսենս էր, և դա երևաց ՀՀ-ի նկատմամբ եվրոչինովնիկների վերաբերմունքից:

«ՀՀ իշխանությունները Վիլնյուսում զբոսաշրջիկի նման էին, որևէ վերաբերմունք նրանց նկատմամբ չեղավ, ինչպես, օրինակ, Ուկրաինայի պարագայում, քանի որ Հայաստանը հայտարարեց ՄՄ-ին միանալու ցանկության մասին, իսկ Ուկրաինան հրաժարվեց այս փուլում ստորագրել ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագիրը, բայց չհայտարարեց, թե գնում է ՄՄ: Ակնհայտ է, որ հնարավոր չէր լինել ՄՄ-ում և միանալ ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրին, այսինքն՝ լինել մի տնտեսական բլոկում և ստորագրել մեկ այլ տնտեսական բլոկի պայմանագիր:

Վիլնյուսում էական ոչինչ չունեցանք, ունեցանք դեկլարատիվ բնույթի հայտարարություն: Ցավալիորեն, երեքուկես տարվա բանակցություններից հետո եղավ հայտարարություն հայտարարության համար, «ձեռքի հետ» հայտարարություն»,- նման տեսակետ հայտնեց կուսակցության խոսնակը:

Անդրադառնալով այս քաղաքականությունից բխող մարտահրավերներին՝ նա ասաց, որ ՀՀ-ն, միանալով ՄՄ-ին, զրկվում է տնտեսական մեծ հնարավորություններից՝ եվրոպական շուկա մուտք գործելուց, որի ազդեցությունը հայաստանյան տնտեսության վրա նկատելի էր լինելու տարիների ընթացքում:

Անժելա Խաչատրյանի բնորոշմամբ, մեկ այլ մարտահրավեր էր Հայաստանի համար անմիջապես Վիլնյուսից հետո ՌԴ նախագահ Պուտինի պետական այցը ՀՀ: Նրա խոսքով՝ այցի ընթացքում պարզ դարձավ, թե ում տարածքն է ՀՀ-ն՝ դրանով իսկ վերցնելով մեր տնտեսական վերջին էներգետիկ կարևորագույն ռեսուրսներից մեկը՝ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ՀՀ-ի 20 % բաժնեմասը:

«Ասում էին, թե ո՞ւմ է պետք այդ քսան տոկոսը, վնասով աշխատող է ընկերություն է և այլն, բայց դա վերահսկողության կարևորագույն լծակ էր, այդ 20 տոկոսով հայկական կողմը կարող էր վերահսկել այդ ընկերության հետագա վաճառքը:

Ժողովրդին խաբում են գազի գներով, բայց այստեղ էլ մենք դրական առաջընթաց չենք ունենում: Ակնհայտ է, որ բացի կորուստներից՝ այլ որևէ առաջընթաց չի գրանցվում և գրանցվելու:

Վիլնյուսում կնքված հայտարարության մեջ նշված էր, որ ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրերը չեն ստորագրվելու ՀՀ-ի հետ, քանի որ ՀՀ-ն ունի միջազգային նոր հանձնառություններ: Դա փաստում է, որ ԵՄ-ն այս պահի դրությամբ ՀՀ-ի հետ աշխատանքը շարունակելու մտադրություն չունի, այնինչ Ուկրաինայի դեպքում ԵՄ ներկայացուցիչներն ասացին, որ համաձայնագրերը դրված են սեղանին և սպասում են ստորագրությանը: Այստեղ է Հայաստանի ու Ուկրաինայի տարբերությունը»,- մեկնաբանեց Անժելա Խաչատրյանը՝ ակնարկելով չհամեմատել Ուկրաինան Հայաստանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում