Saturday, 18 07 2026
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր

Ծռերի գործով պաշտպանները հեռացան դատական նիստերի դահլիճից. դատարանին գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մայիսի 16-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը: Այս մասով քննվում են մեղադրյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի գործերը: Նախորդ դատական նիստում դատավոր Մակյանը որոշում էր կայացրել սանկցիա կիրառել՝ բոլոր ամբաստանյալներին հեռացնելով դատական նիստերի դահլիճից 10 ժամ ժամկետով, քանի որ նրանք ցուցադրաբար լքեցին դատական նիստերի դահլիճը:

Մակյանը հայտնեց, որ դատարանին գրություն էր ուղարկել ՀՀ ոստիկանության
Երևան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը հետևյալ բովանդակությամբ.

«Հայտնում եմ, որ մայիսի 16-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստից հետո «Սասնա ծռեր» խմբավորման համախոհները շրջափակեցին դատարանի բոլոր մուտքերը, թույլ չտալով ամբաստանյալներին տեղափոխել համապատասխան քրեակատարողական հիմնարկներ և միայն սույն թվականի մայիսի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառման շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել ամբաստանյալների տեղափոխումը:

Նմանատիպ գործողություններ «Սասնա ծռեր» խմբավորման համախոհների կողմից իրականացվում է նաև ՀՀ գլխավոր դատախազության մոտ, որտեղ մուտքերի արգելափակումը խոչընդոտում է դատախազության աշխատակիցների մուտքն ու ելքը: Հաշվի առնելով վերոգրյալը Ոստիկանությունը մտավախություն ունի , որ կարող է տեղի ունենալ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի գ. ենթակետով սահմանված պարտականությունների կատարման խոչընդոտում (կալանքի վերցնելու, կալանավորված կամ ձերբակալված անձանց պահելու, ուղեկցելու մասին), որի ընթացքում  «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածների իրավական հիմքով ՀՀ ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն, ինչը կհանգեցնի անդառնալի հետևանքների, ուստի միջնորդում եմ քննարկել քրեական գործով «Սասնա ծռեր խմբավորման կալանավորված անձանց առաջիկա նիստերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր չուղեկցելու հարցը»:

Մակյանի խոսքով` դատարանը այս գրությունը որպես միջնորդություն չի կարող դիտարկել հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը քրեական գործով դատավարության մասնակից կամ կողմ չի հանդիսանում:

Նա կողմերին խնդրեց կարծիք հայտնել սույն գրության վերաբերյալ:

Պաշտպան Հարություն Բաղդասարյանը գտնում է, որ դատարանը պետք է պարտավորեցնի Ոստիկանությանը՝ ապահովել սույն գործով իրենց պաշտպանյալների ներկայությունը դատարանի դահլիճում:

Պաշտպանը միջնորդեց դատական նիստը հետաձգել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրենց պաշտպանյալները չեն գտնվում դատական դահլիճում:

Պաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց, որ ակտիվիստների կողմից դատարանի շենքի շրջափակումը քաղաքացիական անհնազանդություն է, որը կրում է խաղաղ բնույթ: Նա նույնպես միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ պաշտպանյալները չեն գտնվում դատարանում:

Մյուս պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը:

Մեղադրական կողմը նշեց, որ ավելորդ է համարում ոստիկանության կողմից գրություն ուղարկելը, քանի որ ամբաստանյալներին ուղեկցելը և նրանց դահլիճ բերելը ոստիկանության պարտականությունն է:

Իսկ ինչ վերաբերվում է դատական նիստի հետաձգմանը, մեղադրական կողմը նշեց, որ դատարանը նրանց նկատմամբ կիրառել է դատական սանկցիա և նրանք հեռացված են նիստերի դահլիճից , հետևաբար նրանց մասնակցությունը պարտադիր չէ:

Դատավոր Մակյանն ասաց, որ նախորդ դատական նիստում ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է սանկցիա և նրանց դատարանի շենքում չգտնվելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ գործի քննությանը:

«Դատարանը գտնում է, որ գործի քննությունը չշարունակելու որևէ հիմք չկա, քանի որ այստեղ են գտնվում նրանց պաշտպանները և նրանց պաշտպանության իրավունքը երաշխավորված է»,- ասաց Մակյանը:

Պաշտպանները գտնում են որ դատական նիստը չի կարող շարունակվել, քանի որ իրենք չեն կարող առանց պաշտպանյալների ներկայության դիրքորոշում հայտնել, ինչպես նաև պաշտպանյալները չեն կարող հայտարարությամբ հանդես գալ այս կամ այն ապացույցները հետազոտելիս:

Դատարանը անփոփոխ թողեց իր որոշումը, որից հետո Հարություն Բաղդասարյանը, Հրանտ Գևորգյանը և Արա Ղարագյոզյանը ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը:

Դատարանը նրանց նկատմամբ կիրառեց սանկցիա նկատողություն և համապատասխան գրություն կուղարկի Փաստաբանների պալատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում