Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առանձնազրույց է ունեցել չիլիացի միասեռական կաթոլիկ Խուան Կառլոս Կրուզի հետ և աջակցության խոսքեր ասել նրան: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Խուան Կառլոս, այն, որ դուք միասեռական եք, նշանակություն չունի: Աստված ստեղծել է ձեզ այդպիսին ու սիրում է ձեզ այդպիսին: Պապը սիրում է ձեզ այդպիսին, և դուք պետք է սիրեք ձեզ ու չանհանգստանաք՝ ինչ են ասում մարդիկ», – Կռուզին ասել է Պապը։
Նշվում է, որ 2011-ին Կրուզը չիլիացի քահանա Ֆերնանդո Կարադիմայի սեռական ոտնձգությունների զոհն է դարձել:
«Սովորաբար, մենք չենք մեկնաբանում Պապի մասնավոր զրույցները», – ասել է Վատիկանի մամուլի խոսնակ Գրեգ Բուրկեն։










































