«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք միյն Սամվել Բաբայանի համար չեն միայն հավաքվում. «Բոլոր քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության խումբ է ստեղծված»:
Նրա խոսքով՝ դատավորների և իրենց վարքագիծը տեղավորվում է օրենսդրության շրջանակներում. «Իրենք ասում են, որ կա եռամսյա ժամկետ, մենք էլ ասում ենք, որ այդ ժամկետը պետք է սեղմվի: Կա հանրային պահանջ, որպեսզի քաղբանտարկյալները հնարավորինս շուտ ազատ արձակվեն»:
Նրա խոսքով՝ քաղբանտարկյալների պայմաններում անցկացնել արտահերթ ընտրություններ նշանակում է ստվերել այդ ընտրությունները:
«Մեր պահանջը ոչ թե կառավարությունից է, այլ վճռաբեկ դատարանից»,- ասաց նա:









































