Friday, 10 07 2026
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին

ԱԱԾ տնօրենը խոսել է իր ընտանիքի անդամների բիզնեսի մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է իր ընտանիքի անդամների բիզնեսի մասին: Նա լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ իր հայրը 90-ական թվականներից հետո զբաղվել է բիզնեսով: Երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել: Նրա հայրը բիզնեսով զբաղվել է նաև Ուկրաինայում:

«Կարծում եմ՝ որևէ ապօրինի բան չկա դրանում: Հայրս բիզնեսով է զբաղվել, իսկ մայրս պետական աշխատող է՝ 1997-1998 թվականներից նախագահի աշխատակազմում, ապա՝ քաղծառայության խորհրդում, ապա կրկին նախագահի աշխատակազմում՝ կադրերի վարչության պետ, իսկ այս պահին արդեն վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության պետն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն անձամբ բիզնես չունի: «Վերջին երեք տարում հորս կազմակերպությունն ընդգրկված է եղել օրինապահ հարկատու համակարգում: Ունեմ եղբայր, ով ապրում է Ժնևում և բավական խոշոր գործարար է: Մանկապարտեզը, որը պատկանում է տիկնոջս, կառուցվել է եղբորս որոշակի գումարային աջակցությամբ: Մի մասը վարկային միջոցներ են ներգրավված, մյուս մասը եղբորս աջակցությունն է»,-ասաց Վանեցյանը:

Ճշտող հարցին ի պատասխան նա տեղեկացրեց, որ վարդերի ներկումը ևս նրա հայրիկի բիզնեսն է: Իսկ կնոջ պատվոգիրը ազգային անվտանգության ապահովման գործում դրական ձեռքբերումների համար՝ ԱԱԾ տնօրենի կողմից, նրան շնորհվել է, որբ աշխատում էր որպես Արտակարգ իրավիճակների երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանի խորհրդական: Արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցների տոնի հետ կապված կինը խրախուսվել է ԱԱԾ-ի կողմից՝ համագործակցության համար: Արմեն Երիցյանի մահից հետո կինը որոշել է դուրս գալ ԱԻՆ-ից և զբաղվել է միայն մանկապարտեզի հարցերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում