«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին առանց խնդիրների և լիովին կհաղթահարի վնասվածքի հետևանքները: Այդ մասին հայտարարել է բժիշկ Ռամոն Կուգատը, ով հետազոտել է Մեսսիի ոտքը:
«Կարծում եմ` Մեսսին ճիշտ է վարվել` շարունակելով բուժումն Արգենտինայում: Նրա կարգի ֆուտբոլիստի համար վնասվածքի հետևանքները չպետք է վտանգ ներկայացնեն»,- ասել է բժիշկը:
Հիշեցնենք` Մեսսին ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել «Բետիս»-ի դեմ խաղում:







































