Monday, 13 07 2026
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է

Փաշինյանը պետք է նախաձեռնի ազգային համաձայնության ծրագրի մշակում

Ընդամենը մի ամիս առաջ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին: Ակտիվորեն շրջանառվում էր, որ հանրապետականից ու դաշնակցությունից զատ, կառավարությունում պորտֆելներ կստանան նաև բարգավաճականները, և «ազգային համաձայնությունը» կկայանա: Սերժ Սարգսյանը չհասցրեց կառավարություն կազմել, ու ազգային համաձայնության սարգսյանական տարբերակն այդպես էլ չկայացավ, չնայած, որ կար ժամանակ, որ նույն բարգավաճը գրեթե նույն կառավարության կազմում էր, և թե ինչքանով էր այդ կառավարությունը «ազգային» կամ որքանով էր ավելի համաձայնեցված ներկայացնում ազգի շահերը, դժվար է ասել:

Այսօր ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փորձում ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Այս անգամ էլ «ազգային համաձայնությունը» կայանալու է Դաշնակցության ու «Բարգավաճ»-ի մասնակցությամբ, միայն ՀՀԿ-ն փոխարինվելու է «Ելք» դաշինքով կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ: Չնայած, որ կառավարության կազմում լինելու են նաև ՀՀԿ-ական նախարարներ:

Ազգային համաձայնություն ասվածից հետևում է համաձայնություն գլոբալ-ընդհանուր տեսլականի առումով, այդ թվում և ուժերի համախմբում օրենսդրական նախաձեռնությունների շուրջ, ու որ ամենակարևորն է՝ միասնական ուժերով երկրի զարգացման տնտեսական ծրագիր ներկայացնելու ու իրականացնելու: Այստեղ արդեն «ազգային համաձայնությունն» իրոք կարող է անհող, հրապարակային հայտարարության տեսքով չհնչել, այլ գործնական բովանդակություն ունենալ:

Հարցը նրանումն է, որ որքան էլ պարոն Փաշինյանն ասում է, որ իր կուսակցությունն ունի տնտեսության զարգացման ծրագիր, բարգավաճականներն ամեն առիթով խոսում են տնտեսությունը փրկող իրենց 15 կետերի մասին, Դաշնակցությունը շրջանառում է դեռ 2012թ.-ին մշակած ու 2017թ.-ին «թյունինգ» արված բազմակի օգտագործման ծրագիրը, իրականում Հայաստանի տնտեսությունն այնքան է գահավիժել, որ 15 կետով կամ մի քանի տարվա վաղեմության ծրագրով հարց չի լուծվի: Հետևաբար այստեղ է, որ ոչ թե խոսքով, այլ գործնականում ազգային համաձայնություն պետք է դրսևորվի ու ոչ միայն ԱԺ-ում «ընդգրկվածների մակարդակով», այլ մեծ մասշտաբի, հատկապես դրսի ուժերի մասնակցությամբ:

Փաշինյանի թիմի կողմից արդեն պատրաստակամություն հայտնվել է առաջարկությունների, տնտեսական ծրագրերի ընդունման վերաբեյալ: Նույնիսկ որոշակի քայլեր են արվել այդ ուղղությամբ: Բայց այս իրավիճակում, թերևս, ավելի արդյունավետ կլիներ, եթե պարոն Փաշինյանը հրապարակավ առաջարկեր հանրապետության ճանաչված տնտեսագետներին, որ քիչ չեն, «կառավարության հովանու ներքո» համատեղ ուժերով տնտեսության հակաճգնաժամային ծրագիր մշակել, և ինքն էլ կառավարության անունից պատրաստակամություն հայտներ այն իրագործելու:

Ի վերջո, եթե նպատակը երկրի տնտեսության վիճակը փոխելն է, ապա էական չէ, թե ովքեր են այն մշակողները: Հրանտ Բագրատյանն հայտարարել է, որ ունի նման ծրագիր և պատրաստ է այն ներկայացնելու կառավարությանը: Հիշենք, որ Բագրատյանի վարչապետությունից 10 տարի հետո Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, մեր որ տնտեսությունը դեռ շարժվում է Բագրատյանի բարեփոխումների շնորհիվ: Բագրատյանից բացի, հանրապետությունում կա Աշոտ Մարկոսյան, Վահրամ Ավանեսյան, Արմեն Եղիազարյան, Էդվարդ Սանդոյան, Միքայել Մելքումյան, Վարդան Բոստանջյան, Բագրատ Ասատրյան և բազում այլոք, որոնք կարող են նշվածներից ավելի հետաքրքիր լուծումներով հանդես գալ: Էականն այն է, որ կառավարությունում ընդգրկված վերոնշյալ կուսակցությունների ծրագրերն առանձին վերցրած, կամ նույնիսկ եթե համատեղվեն, իրավիճակ չեն փոխելու: Հետևաբար, Նիկոլ Փաշինյան վարչապետի անունը ոչ միայն չի ստվերվի, այլ ավելի կբարձրանա, եթե նա վեր կկանգնի կուսակցական ու անձնական ամբիցիաներից ու Հայաստանի տնտեսագիտական միտքն ի մի կբերի տնտեսության փրկության ծրագիր մշակելուն: Միևնույն է, դրա կյանքի կոչողը լինելու են պարոն Փաշինյանն ու իր կառավարությունը՝ կլինի այս փուլում, թե ընտրություններից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում