Իրանը չի հավատում, որ ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև կնքված անվտագության գործարքը Աֆղանստանին երկար ժամանակ օգտակար կլինի, ասել է Իրանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Մարզիե Աֆղամը: Երեքշաբթի օրն այս մասին հաղորդել է IRINN գործակալությունը:
Անվտանգության ապահովման վերաբերյալ համաձայնագիրը բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա, ասել է Աֆղամը Թեհրանում կայացած մամլո ասուլիսում:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ անվտանգության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր կնքել մինչև ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունները, երբ նա իր պաշտոնը կզիջի հաջորդ նախագահին:








































