ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 16-18-ին ԱՄՆ կայցելի։ Այդ ընթացքում նա բանակցություններ կվարի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին մայիսի 11-ին հայտնել Է դաշինքի մամուլի ծառայությունը:
«Գլխավոր քարտուղարը հուլիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին դաշնակիցների հետ խորհրդակցությունների շրջանակում մայիսի 16-18-ին այցով ԱՄՆ-ում կգտնվի: Ստոլտենբերգը հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,-ասված Է տարածված հաղորդագրությունում:
Բացի այդ, Ստոլտենբերգը մտադիր Է հանդիպում ունենալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի, երկրի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ: Ընդ որում՝ դաշինքի մամուլի ծառայությունը չի ճշտել ԱՄՆ-ի ղեկավարության հետ Ստոլտենբերգի բանակցությունների օրակարգը։








































