Ամերիկյան Nike ընկերությունը դատի է տվել գերմանական Puma ընկերությանը՝ կոշիկի ստեղծման տեխնոլոգիայի անօրինական օգտագործման համար: Այս մասին հաղորդում է Forbes-ը:
Nike-ում պնդում են, որ Puma-ն խախտել է «ազատ նորարարության» սկզբունքները և օգտագործել է արտոնագրված տեխնոլոգիաներն առանց թույլտվության: Մասնավորապես, խոսքը Nike Flyknit և Puma IGNITE Proknit կտորի կարի տեխնոլոգիայի մասին է, ինչպես նաև Nike Air Sole և Puma Jamming ներբանի արտադրման տեխնոլոգիաների:

Ամերիկացիները բողոքել են նաև IGNITE Speed Netfit և Mostro Bubble Knit տեխնոլոգիաների օգտագործման դեմ:
Forbes-ի տվյալներով՝ Nike-ը ավելի քան 300 հայտ է արտոնագրել, որոնք վերաբերում են Flyknit-ին: Puma-ն խախտել է դրանցից չորսը:
Նախքան դատարան դիմելը՝ Nike-ը փորձել է լուծել խնդիրը անմիջական ձևով և պահանջել է Puma-ից դադարեցնել տեխնոլոգիաների կիրառումը, սակայն պահանջները չեն կատարվել:







































