Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Արցախը ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի իր պատկերացումներն ունի

Արցախում բավական զգուշավոր են վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին: Այնտեղ մտավախություն ունեն, որ Հայաստանում կատարվող քաղաքական իրադարձությունները կարող են վտանգել իրենց անվտանգությունը:

Հաշվարկը շատ պարզ է՝ մեր անվտանգության համակարգը կառուցված է Ռուսաստանի հետ ունեցած ռազմաքաղաքական դաշինքի վրա, առանց Ռուսաստանի զենքի և զինամթերքի մատակարարումների՝ Հայաստանը և Արցախը չեն կարող դիմադրել Ադրբեջանի ագրեսիային: Եթե Ռուսաստանը դժգոհ մնա Հայաստանի իշխանության ներսում տեղի ունեցող կադրային փոփոխություններից, եթե Ռուսաստանը համարի, որ Հայաստանում իշխանության ղեկի մոտ գտնվում են մարդիկ, որոնք իրենց ընկալմամբ հակառուսական են, ապա Ռուսաստանը կարող է պատժել Հայաստանին՝ Ադրբեջանին հրահրելով պատերազմ սկսել Հայաստանի դեմ, որպեսզի ցույց տա, թե ինչի կարող է հասնել Հայաստանը առանց Ռուսաստանի աջակցության կամ եթե ուզում եք՝ հովանավորության:

Այս մտահոգությունն այնքան էլ անտեղի չէ, եթե նկատի ունենանք, թե ինչպես վարվեց Ռուսաստանը հակառուսական տրամադրություններ ունեցող Ուկրաինայի և Վրաստանի հետ: Ռուսաստանում հակահայկական հիստերիան թափ է հավաքում, և Ռուսաստանի համար ոչ ընկալելի կադրային նշանակումների ֆոնին կարող է ավելի դրամատիկ դրսևորումներ ստանալ:

Արցախում խուճապային տրամադրություններ կան հատկապես պաշտպանության նախարարի նշանակման հարցի շուրջ: Խոսակցությունները, որ ՀՀ ՊՆ-ը կարող է ղեկավարել Դավիթ Տոնոյանը, մտահոգիչ են այն պատճառով, որ Տոնոյանը Ռուսաստանի ռազմական ղեկավարության համար չի ընկալվում որպես սեփական կամ չեզոք գործիչ, նրա անունը ավելի շատ ասոցացվում է ՆԱՏՕ-ի հետ: Տոնոյանը վեց տարի եղել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբի աշխատակից, ևս երեք տարի ՆԱՏՕ-ում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ: Թե ՆԱՏՕ-ական կառույցներում աշխատանքը ինչպես է ազդել Տոնոյանի աշխարհայացքի վրա՝ չենք կարող ասել, բայց որ Ռուսաստանի ռազմական իշխանությունը նրան չի վստահում, հայտնի է տարբեր աղբյուրներից:

Մենք կարող ենք ասել, որ Հայաստանի սուվերեն իրավունքն է նշանակել պաշտպանության նախարար այն մարդուն, ում երկրի ղեկավարը հարմար է գտնում, բայց այդ նույն տրամաբանությամբ Ռուսաստանի սուվերեն իրավունքն է չաջակցել այդ նախարարին և նրա ղեկավարած կառույցին: Ի դեպ, Ռուսաստանի համար ընդունելի չէր նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բայց նրա նկատմամբ ունեցած անվստահությունը կոմպենսացվում էր ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ ունեցած վստահությամբ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը եղել է ոչ թե պաշտպանության նախարարությունների, այլ գլխավոր շտաբների մակարդակով:

Արցախում վտանգավոր են համարում նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հնարավոր նշանակման մասին խոսակցությունները: Այդ խոսակցությունները շրջանառության մեջ են դրվում հատկապես Նիկոլ Փաշինյանին միացած «Մերժիր Սերժին» նախաձեռնության ներկայացուցիչների կողմից: Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Բաբայանը արցախյան հաղթական բանակի հրամանատարն է, և այնքան փորձ ու գիտելիքներ ունի, որ բավարար են մեր երկրի պաշտպանությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Բայց Սամվել Բաբայանը իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է թշնամանալ Արցախի քաղաքական և ռազմական ողջ վերնախավի հետ: Այդ թշնամությունը և ատելությունը այն աստիճանի է, որ Բաբայանը ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու դեպքում չի կարողանալու հարաբերվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Արցախի ղեկավարությունը կայունության հաստատման համար կարևորում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը լինի մի մարդ, որն ամբողջովին կկոմպենսացնի Հայաստանի ներկա ղեկավարության նկատմամբ ունեցած անվստահությունը, որի պարագայում ռուսները կասեն, որ մշակույթում կամ սպորտում արեք ինչ ուզում եք, բայց պաշտպանությունը պետք է լինի մեզ հետ համաձայնեցված: Գուցե Հայաստանի նոր իշխանության համար իմաստ ունի հետևելու Արցախից եկող ազդակներին: Որքան էլ հայտարարվի, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, Արցախում համոզված են, որ առանց Ռուսաստանի աջակցության այդ երաշխավորությունը չի կարող լիարժեք լինել:

Իսկ թե Հայաստան-Արցախ հակադրությունը և դրան Ռուսաստանի մասնակցությունը ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ, ավելի լավ է դրա մասին նույնիսկ չմտածել: Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին Զորի Բալայանի հայտնի նամակը դեռ թարմ է բոլորի հիշողության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում