Sunday, 12 07 2026
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում

Երևանում 29-ամյա երիտասարդի սպանության փորձի համար մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Արեշ թաղամասում 29-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձը. առաջադրվել է մեղադրանք: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մայիսի 3-ին՝ ժամը 23։30-ին, «ձախ գոտկային շրջանի հրազենային կույր վնասվածք, օտար մարմին, աջ արմնկահոդի միջանցիկ հրազենային վիրավորում, աջ բազուկոսկրի դրսային կոճի բաց կոտրվածք քիչ տեղաշարժով, աջ քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ Հ.Ավագյանը՝ ծնված 1989թ.:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 29-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող, սակայն ցուցմունք չի տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքների, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1988թ.: Վերջինս մայիսի 4-ին հայտնաբերվել է, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Կասկածյալը ցուցմունք է տվել, քննչական փորձարարության ժամանակ մատնացույց արել դեպքի վայրը և վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել հանցագործության գործիքներ հանդիսացող ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը և մահակը:

Այսպիսով՝ նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ մայիսի 3-ին, Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում տուժողի և 1988թ. ծնված երիտասարդի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջինս փայտե մահակով հարվածել է 29-ամյա երիտասարդի գլխին, ապա, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, թմբուկավոր ատրճանակից երկու անգամ կրակել նրա ուղղությամբ՝ պատճառելով վերոնշյալ վնասվածքները:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1988թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում