Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Պուտինի՝ պարտության դատապարտված հաղթանակն Ուկրաինայում. The Moscow Times

Ռուսաստանի պայքարն Ուկրաինայի համար, ինչը վերջին շաբաթներին ու ամիսներին հեղեղել էր լրահոսի գլխագրերը, մոտենում է ավարտին. Կիևը չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն անցած շաբաթ Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ: Դա նշանակում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վիթխարի հաղթանակ է տարել Արևմուտքի նկատմամբ: Այս մասին The Moscow Times-ում գրում է քաղաքական վերլուծաբան և հեռուստալրագրող Եվգենիա Կիսելյովը:

«Անորոշ է մնում այն, թե Պուտինը ինչ կախարդական բառեր է կիրառել՝ համոզելու համար Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին չստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն նա, ըստ երևույթին, Յանուկովիչին ցածր տոկոսադրույքներով միլիարդավոր դոլարների վարկեր է խոստացել, ինչի կարիքը խիստ զգում է Յանուկովիչը՝ բարելավելու համար Ուկրաինայի տնտեսական վիճակն ու ուժեղացնելու 16 ամիս անց վերընտրվելու իր շանսերը»,- գրում է հոդվածագիրը:

Մոսկվան այս տարվա Ռուսաստան-ԱՄՆ աշխարհաքաղաքական խաղում մեծ առաջնորդություն է ձեռք բերել: Կիսելյովը թվարկում է Արևմուտքի նկատմամբ Պուտինի հաղթական 5 միավորները. Վաշինգտոնը չկարողացավ հետ պահել Ռուսաստանին ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու մտքից, Ռուսաստանը կարողացավ հետ պահել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություն իրականացնելու ծրագրից, Ռուսաստանը խափանեց Հայաստանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը՝ համոզելով Երևանին միանալՄաքսային միությանը:

Որպես մյուս երկու հաղթական միավորներ նշվում են Forbes հեղինակավոր ամսագրի կողմից (ամերիկյան հրատարակությունը) Պուտինին աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ ճանաչելու փաստը և Ուկրաինայի նախագահին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում տարհամոզելը: Հոդվածագիրն այստեղ մեջբերում է Պուտինի սիրելի խոսքերը՝ «թույլերին ծեծում են»: Կիսելյովը նշում է, որ ԵՄ-ն թուլացել է տնտեսական ճգնաժամի հետևանքով ու միության ներսում պառակտվել: «Բրյուսելն իր թուլությունը բացահայտեց Սնոուդենի հետ կապված միջադեպի, սիրիական հարցի և հիմա էլ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի միջոցով»,- ասվում է հոդվածում:

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելուց հետո Կիևում եվրաինտեգրման կողմնակիցները մեծ աղմուկ բարձրացրին, իսկ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կոշտ գործողությունները լիովին փոխեցին քաղաքական իրավիճակը Յանուկովիչի, Պուտինի ու ողջ Ուկրաինայի համար: Կիևի ներկայիս քաղաքական անկայունությունը չի զիջում 2004-ի ճգնաժամին, որը հանգեցրեց «Նարնջագույն հեղափոխության»:

Պուտինի թվացյալ հաղթանակը օրեցօր պարտության է դատապարտվում, քանի որ Յանուկովիչի որոշման դեմ իրենց զայրույթն արտահայտող ուկրաինացիների թիվը գնալով ավելանում է:

Եթե Ուկրաինայում ճգնաժամը սրվի, ապա այն կարող է ապակայունացնել Եվրոպայի կենտրոնում տեղակայված, 50 մլն բնակչություն ունեցող երկիրը և ներկայացնել շատ ավելի հրատապ մարտահրավեր Եվրոպայի ու նրա անվտանգության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում