Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների, այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմանները անտրամաբանական են, որովհետև անտրամաբանական են, որ երկու երկրների հարաբերությունների հաստատման համար նախապայման լինի երրորդ երկրի հետ հարաբերությունը», – հայտարարեց Փաշինյանը:








































