Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Իրաքի ԱԳ նախարարի այցը Երևան նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը. Նալբանդյան

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակը «Առաջին լրատվական»-ին է տրամադրել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանը հարցերին Իրաքի ԱԳ նախարար Հոշիար Զեբարիի հետ համատեղ ասուլիսում.

«Ուրախ եմ ողջունել Հայաստանում իրաքցի իմ գործընկերոջը, արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ պարոն Հոշիար Զեբարիին, ում հետ մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել հանդիպելու միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բազմաթիվ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել և ես հրավիրել էի պարոն Զեբարիին այցելել Հայաստան: Ուրախ եմ, որ նա այսօր պաշտոնական այցելությամբ գտնվում է Երևանում:

Վերջին տարիների ընթացքում մեր հարաբերություններում տեսնում ենք բավական ակտիվ զարգացումներ. երկու դեսպանությունների վերաբացումը` մեր դեսպանությանը՝ Բաղդադում, նաև Իրաքի դեսպանության վերաբացումը Հայաստանում, երկու միջկառավարական հանձնաժողովների երկու նիստերը Բաղդադում և Երևանում, ինչպես նաև բազմաթիվ այցելություններ թե Հայաստանից Իրաք, թե Իրաքից Հայաստան:

Այսօր լավ առիթ է շարունակելու մեր բանակցությունները, երկխոսությունը, որն արդեն տարիների ընթացքում վարում ենք իմ գործընկերոջ հետ, և ես ուրախ եմ, որ այն, ինչ պայմանավորվում ենք՝ իրականություն է դառնում: Այսօր մենք անդրադարձանք իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը. երկու երկրների միջև դեռ առաջին քայլերն են արվում այս ուղղությամբ:

Կարևորում ենք առևտրատնտեսական կապերի աշխուժացումը: Որոշ դրական զարգացումներ կան, նկատվում է տոկոսային աճ, սակայն դա դեռ այն թվերը չեն, որոնք կարող են գոհացնել երկու կողմերին: Մենք շատ մեծ ներուժ ունենք, և երկուստեք ջանքերով, վստահ ենք, որ կարող ենք առևտրատնտեսական կապերն առավել զարգացնել:

Մենք խոսեցինք նաև երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման մասին: Այսօր ստորագրեցինք երկու արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ հուշագիր, որը հնարավորություն կտա երկու երկրներին տարբեր միջազգային կազմակերպություններում համադրել մոտեցումները, իսկ մեր մոտեցումները շատ մոտ են տարածաշրջանային, միջազգային հարցերի վերաբերյալ:

Այսօր մենք նաև հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր միջազգային հարցերի շուրջ:

Պարոն Զեբարին ինձ ներկայացրեց Իրաքի կառավարության ջանքերը` ուղղված Իրաքում կայունության, անվտանգության ամրապնդմանը: Ես ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի` միջազգային հանրության հետ համատեղ գործադրվող ջանքերը` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Մենք նաև անդրադարձանք մշակութային կապերի ակտիվացմանը, համագործակցությանը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են կրթությունը, գիտությունը: Այսինքն` շատ լայնածավալ թեմաների շուրջ ենք այսօր խոսել, և դեռ շարունակելու ենք մեր բանակցությունները աշխատանքային ճաշի ժամանակ:

Ես ուրախ եմ նորից ողջունել իմ գործընկերոջը և խոսքը սիրով փոխանցում եմ պարոն Զեբարիին:

Արմենիա հեռուստաընկերություն. Պարոն նախարար, Վիեննայում հանդիպեցին մեր և Ադրբեջանի նախագահները: Ձեր դիտարկմամբ կա՞ բեկում բանակցային գործընթացում, առհասարակ ի՞նչ զարգացումներ եք ակնկալում:

ԷդվարդՆալբանդյան. Դուք գիտեք, որ նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը Վիեննայում գնահատվեց որպես կառուցողական հանդիպում և այդ հանդիպման ընթացքում նախագահները հանձնարարեցին արտաքին գործերի նախարարներին օգտագործել հանդիպման առաջին հնարավորությունը, շարունակելու բանակցությունները, աշխուժացնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Սա 2012թ.-ի հունվարից ի վեր նախագահների մակարդակով առաջին հանդիպումն էր:

Բոլորին հայտնի է, որ Հայաստանի պատճառով չէր, որ հանդիպումները չէին կայանում։ Այդպիսի հանդիպումներ կազմակերպելու մի քանի փորձեր եռանախագահների կողմից կատարվել էին: Վերջին այդպիսի փորձը եղել էր հունիս ամսին, անգամ տեղը և ժամկետը արդեն պայմանավորված էր, բայց հանդիպումից երկու-երեք օր առաջ ադրբեջանցիները հրաժարվեցին։ Հուսով ենք, որ Վիեննայի հանդիպումը նոր հնարավորություններ է բացում:

Վիեննայից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջին հնարավորությունը լինելու է վաղը կամ մյուս օրը Կիևում ՝ ԵԱՀԿ Նախարարական հանդիպման շրջանակներում:

Մենք կփորձենք հնարավորինս առաջ տանել բանակցային գործընթացը: Իհարկե, շատ կարևոր է կողմերի կարգավորման ցանկության առկայությունը, բայց նաև կարևոր է իրատես մոտեցում ունենալ, թե ինչպես կարելի է կարգավորել հիմնախնդիրը: Այդպիսի իրատես մոտեցումը կարող է հիմնված լինել եռանախագահների կողմից արված առաջարկների հիման վրա, որոնք հրապարակվել են եռանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հինգ հայտարարություններում՝ լ՝Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս- Կաբոսում և Էնիսկլիենում:

Հայաստանը հայտարարել է, որ կողմ է այդ հայտարարություններում առկա առաջարկների, սկզբունքների և հիմնադրույթների հիման վրա գնալ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եթե նույն վերաբերմունքը լինի Ադրբեջանի կողմից, ապա հնարավոր կլինի առաջ շարժել բանակցային գործընթացը և առավել մոտենալ հիմնախնդրի կարգավորմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում