Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

ՀՀԿ-ն լինելու է կառուցողական ընդդիմություն. Արմեն Աշոտյան

Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը վաղաժամ է համարում հայտարարությունները, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լքում է հայաստանյան քաղաքական դաշտը: Մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ նման հայտարարությունները չեն բխում ներկայիս քաղաքական իրողություններից:  «Մեր ընդդիմախոսներն իրենք են պնդում, որ մեր շարքերում կան անձինք, ովքեր կարող օգտակար լինել Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցիալական ոլորտներում: Հանրապետական կուսակցությունը առաջին հերթին ցույց տվեց իր կոնսոլիդացված դերը որպես ընդդիմություն, երկրորդ հերթին մեզ հաջողվեց պահպանել կուսակցական միատարր կառուցվածքը և երրորդ հերթին մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում: Այդ տեղը, եթե իշխանության մեջ չէ, ապա ընդդիմության մեջ է», ընդգծեց Աշոտյանը:

Նրա գնահատմամբ՝ ժողովրդավարություն կառուցող և բազմակարծության ձգտող երկրում ընդդիմությունը պատվավոր և պատասխանատու տեղ է: «Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր իշխանություն, որը վայելում է հանրության աջակցությունը, միևնույնն է ընդդիմության կարիքն ունենալու է», – նշեց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ իրենք պատրաստ են դառնալ ընդդիմություն և բարձրաձայնել բոլոր խնդիրների մասին: Նրա խոսքով՝  իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն:

Նա հավելեց, որ նոր կառավարությունը պետք է համարժեք և հնարավորինս արագ իրականացնի բնակչության ակնկալիքները կամ դա նոր հիասթափություն կառաջացնի: «Մենք չենք հանդուրժի նոր կառավարության անհաջողությունները, մենք մտադիր ենք քննադատել նրանց», – ասել է նա:

Պատգամավորի գնահատմամբ՝ շատ կարևոր է բոլոր քաղաքական խաղացողների համար ընտրություններին հավասար հասանելիություն ապահովելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում