Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդների թվի աճը պայմանավորված է միգրացիոն ռիսկերով

ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան ընդառաջ Հայաստանում նույնպես ակցիաներ են կազմակերպվում:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Համաճարակային հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 88-ին առաջին դեպքն է արձանագրվել Հայաստանում: Այս տարիներին գրացվել է 1586 հիվանդ, նախորդ տարի՝ 228 դեպք, իսկ վերջին 11 ամիսներին՝ 205:

Նա նշեց, որ վերջին հինգ տարիներին արձանագրվում է դեպքերի աճ, որը պայմանավորված է մեր հայրենակիցների՝ ԱՊՀ երկրներից, հիմնականում Ռուսաստանից այդ ախտորոշմամբ վերադառնալով:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին զգալի դեր ունի միգրացիոն գործոնը: 2012-ի ընթացքում Հայաստանում գրանցված ՄԻԱՎ վարակով հիվանդների 62 տոկոսը արտագնա աշխատանքի մեկնածներն են, և մեկ տարվա կտրվածքով արձանագրված դեպքերի 80 տոկոսը պայմանավորված է միգրացիոն գործոնով: Իսկ մեր միգրացիոն հոսքը հիմնականում ուղղված է ՌԴ, այնտեղ ՄԻԱՎ վարակի տարածվածությունը բավականին բարձր է, գրեթե մեկ տոկոսի սահմաններում է, մինչդեռ մեզ մոտ 0,2 տոկոս է:

«Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակակիրները. անտեսված…մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը նշեց, որ շատ կարևոր է խտրական վերաբերմունք չդրսևորել հիվանդների նկատմամբ, այս խնդիրն առկա է, այլապես հիվանդները չէին խուսափի խոսել իրենց վիճակի մասին: Այնուամենայնիվ, նա նշեց, որ վերջին տարիներին երիտասարդները ավելի բաց են, հետաքրքրված են խնդրով: Սա նաև պայմանավորված է նրանով, որ դպրոցներում, բուհերում խոսում են այդ մասին, և մարդիկ կամաց-կամաց փոխվում են:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Առաքելյանն էլ նշեց, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար շատ կարևոր է բուժման հասանելիությունը, որը նպաստում է կյանքի որակի բարելավմանը: Նրա խոսքով, եթե հիվանդը բուժմանը հետևողական է լինում, ՄԻԱՎ-ով տառապողի կյանքի տևողությունը առողջ մարդու կյանքի տևողությունից չի տարբերվում:

Մեր այն հարցին՝ «Արմենիկում» դեղամիջոցը որքանո՞վ է նպաստում վարակի բուժմանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը նշեց, որ «Արմենիկումը» Հայաստանում գրանցվել է 1999-ին, առ այսօր այն կիրառվում է, մի քանի այլ երկրներում էլ այն գրանցված է: Ներկայումս աշխատանքներ են տարվում գրանցելու Ղրղզստանում:

Արշակ Պապոյանը, անդրադառնալով հարցին` արդյոք վերջնական բուժում կա՞ այս հիվանդությանը, նշեց, որ ՄԻԱՎ վարակի ռադիկալ բուժում որպես այդպիսին գոյություն չունի, վիրուսը մտնելով օրգանիզմ՝ այնտեղից դուրս չի գալիս, պարզապես բուժումը նպաստում է կյանքը երկարացնելուն և կյանքի որակը բարելավելուն:

Բուժման պարագայում պրովիրուսային բուժումը ունի կանխարգելիչ նշանակություն, նպաստում է, որ ավելի անվտանգ լինի ՄԻԱՎ-ի փոխանցումը, և 96 տոկոսով նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցումը համապատասխան բուժում ստանալու դեպքում: Նա նաև նշեց, որ ՄԻԱՎ վարակակիրների բուժումը ՀՀ-ում բացառապես անվճար է:

Անուշ Առաքելյանն էլ նկատեց, որ դեռ անվճար է բուժումը, ինչքան ժամանակ դա անվճար և հասանելի կլինի` պարզ չէ: Այսօր պարզ չէ՝ արդյոք երկու տարի հետո անվճա՞ր է լինելու, քանի որ հիմա Գլոբալ հիմնադրամը ֆինանսավորում է, օրինակ` հեպատիտ c-ով վարակվածների բուժումը հասանելի չէ, պետության կողմից որևէ գումար չի տրամադրվում այս հիվանդներին:

Արշակ Պապոյանը նշեց, որ վարակի համախտանիշային շրջանը 8-10 տարի է, այս ընթացքում տեղի է ունենում իմունային համակարգի խաթարում, և մարդու մոտ կարող են զարգանալ տարբեր հիվանդություններ: «Կարևոր է, որ մարդը ժամանակին հետազոտվի, իմանա իր կարգավիճակի մասին, շատ կարևոր է վաղ կանխարգելումը»,- ասաց նա:

Նշենք, որ աշխարհում տարվա ընթացքում 1,6 միլիոն մարդ է մահանում ՄԻԱՎ-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում