Friday, 10 07 2026
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

Հայոց ցեղասպանության տարելիցին Լիոնում միջոցառումներ են կազմակերպվել

Լիոնում ապրիլի 24-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր կենտրոնական Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդուրդը (CCAF)՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի և Լիոնի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Արարողությունը մեկնարկեց Լիոնի Հայ առաքելական Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի կողմից մատուցված ծիսակատարությամբ: Արարողությանը մասնակցում էին Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոն մետրոպոլի նախագահ Դավիթ Կիմելֆելդը, Դեսինի քաղաքապետ տիկին Լորանս Ֆոտրան, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի կենտրոնական շրջանի նախագահ Րաֆֆի Կրիկորյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Գայանե Մանուկյանը, Լիոնի և շրջակա քաղաքների քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ անձինք:

Ծիսակատարությունից հետո ներկաները Լիոնի կենտրոնում՝ Լիոնի Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղկեպսակներ խոնարհեցին, որին հաջորդեցին ֆրանսիացի պաշտոնյաների ելույթները, ընթերցվեց նաև թուրք գրող և պատմաբան Է. Օզկորայի ուղերձը:

Ժորժ Կեպենեկյանն իր ելույթում նշեց բոլոր Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության դատապարտման մասին Ֆրանսիայի կողմից օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Լիոնի քաղաքապետը կոչով դիմեց Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին՝ հրավիրելով այցելել Անտոնեն Պոնսե հրապարակ:

Արարողությունը եզրափակվեց Լիոնի Սուրբ Ֆրանսուա եկեղեցու սրահում Երևանի երաժշտական ազգային դպրոցի ֆրանս-հայկական նվագախմբի համերգային կատարմամբ:

Ապրիլի 23-ին և 24-ին Լիոն մետրոպոլի Վիլյորբան և Վո-ան-Վլեն քաղաքներում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն:

Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց 1915թ. Հայոց ցեղասպանության հուշարձանին ծաղիկներ խոնարհելով, որին հետևեց Վիլյորբանի քաղաքապետարանի սրահում «Սպիտակ» նվագախմբի երաժշտական կատարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում