Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումները. ՀԿ-ներ

2018 թվականի ապրիլի 25-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները շարունակում են ահազանգեր ստանալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումների մասին: Այս մասին ասված է մի շարք ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ:

«Մասնավորապես՝ հավաքի առանձին մասնակիցների տարբեր կարգավիճակով՝ վկա, կասկածյալ, մեղադրյալ, հրավիրում են քննչական մարմիններ՝ իբր քննչական գործողություններ իրականացնելու: Ինչով փաստացի սահմանափակում են և խոչընդոտում քաղաքացիների՝ հավաքների մասնակցության իրավունքը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ (զանգվածային անկարգություններ) և ՀՀ Քրեական օրենսգքի 225.1-րդ հոդվածներով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելը) հարուցված քրեական գործը: Այս գործի շրջանակներում 2018 թվականի ապրիլի 22-ին ձերբակալվեցին հավաքի ակտիվ մասնակիցներ Արմեն Գրիգորյանը, իսկ 2018 թվականի ապրիլի 22-ին Դավիթ Սանասարյանը: 2018 թվականի ապրիլի 23-ին Լևոն Բարսեղյանը կալանավորվեց, իսկ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը «առևանգվեցին» հավաքի վայրից:

Ապրիլի 17-23 ընկած ժամանակահատվածում ավելի քան 1000 հավաքի մասնակիցներ բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղ նրանք պահվեցին մինչև 11 ժամ առանց որևէ իրավական հիմքի և բացատրության: Ազատազրկված անձանցից շատերը տեղեկացրեցին իրենց նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների, վատ վերաբերմունքի մասին:

Բերման ենթարկված քաղաքացիների զգալի մասը հարցաքննվեցին կասկածյալի կամ վկայի կարգավիճակով: Ինչպես արդեն ահազանգել էինք քննիչների կողմից նրանց ուղղվում էին 28 հարցից բաղկացած ստանդարտեցված և ուղղորդված հարցեր:

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական տեղեկությունների՝ ավելի քան 67 մարդ ձերբակալվեց և նրանք անազատության մեջ մնացին ավելի քան 48 ժամ:

Այսպիսով, չնայած ազատության մեջ են «Քայլ արա» շարժման նախաձեռնողները և աջակիցները, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը, կարճել քրեական գործը և դադարեցնել քննչական գործողությունների միջոցով անձանց ապօրինի հետապնդումները:

Միաժամանակ, չնայած բազմաթիվ փաստերին, հաղորդումներին, տեսանյութերին, մինչ այժ հայտնի չեն հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողությունների համար հարուցված քրեական գործերի, նրանց պատասխանատվության ենթարկելու գործողությունների մասին:

Պահանջում ենք՝ անմիջապես քննություն սկսել 2018 թվականի ապրիլի 13-ից 23-ը հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության, առանձին սադրիչների, քաղաքացիական հագուստով ոստիկանների անօրինական գործողությունների մասին: Ինչպես նաև, նախաքննության մարմինների կողմից ապօրինի քրեական գործի հարուցման, ապացույցների փաստերի առթիվ:

Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ առանձին մարզերից ահազանգեր են ստացվում խաղաղ հավաքների մասնակցության ցանկություն ունեցող աշխատողների, մասնավորապես մանկապարտեզների և դպրոցների, աշխատողների նկատմամբ ճնշումների մասին: Վերջիններիս արգելում են դուրս գալ և մասնակցել հավաքներին:

Այս պահին 2018 թվականի ապրիլի 25-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ ոստիկանության ներքին զորքերը տեխնիկա է կենտրոնացնում Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում:

Գտնում ենք, որ իշխանությունների և իրավապահ մարմինների կողմից նշված գործողությունները անհամաչափ են և ոչ իրավաչափ, կարող են անհարկի լարվածություն առաջացնել:

Հշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 24-ին քաղաքացիների բազմահազարանոց ցույցը դեպի Ծիծառնակաբերդ ընթացավ առանց որևէ խախտման, ինչը վկայում է ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ ցուցարարների կողմից բացառիկ օրինապահության մասին:

Պահանջում ենք ՀՀ գործող իշխանություններից և իրավապահ մարմիններից զերծ մնալ անհամաչափ գործողություններից, հրաժարվել խաղաղ ցուցարարների նկատմամբ  հոգեբանական  ֆիզիկական ճնշման փորձերից:

Հայտարարությունը պատրաստվել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից», – ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությանը միացած կազմակերպություններ.

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Իրավունքի Ուժ ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում