Tuesday, 14 07 2026
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞

Ինչու չի բացվում պայքարը Հայաստանի դեպքում

Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Իհարկե, Ուկրաինայի օրինակը փոքր-ինչ արժեզրկում է նախաստորագրում ասվածը, որովհետև Ուկրաինան հինգ տարի առաջ նախաստորագրելով Ասոցիացման համաձայնագիրը՝ անգամ հինգ տարի անց փաստորեն չստորագրեց այն: Հետևաբար, Ուկրաինայի օրինակով, նախաստորագրումը, ըստ էության, դեռ շատ քիչ բան է նշանակում, որովհետև պետք է սպասել, թե ինչ կկատարվի այդ երկրներում նախաստորագրումը խորհրդարանում վավերացնելու և դրանից հետո էլ ստորագրման գնալու գործընթացի արդյունքում: Սակայն, այնուամենայնիվ, Վրաստանն ու Մոլդովան համարձակություն ունեցան գոնե այս փուլում հավատարիմ մնալ իրենց պետական շահերին:

Մյուս կողմից, ամենևին չնսեմացնելով այդ երկու պետությունների կամքի դրսևորումը, այնուամենայնիվ արժե նկատել, որ Վրաստանի ու Մոլդովայի վրա Ռուսաստանի ճնշումը այնպիսին չէր, ինչպես Հայաստանի և Ուկրաինայի դեպքում: Չի բացառվում, որ Ռուսաստանը պարզապես համարեց, որ անզոր կլինի միանգամից չորս հանրապետություններին էլ Ասոցացումից հետ պահելու հարցում, և ռեսուրսները չեն բավականացնի այդ ճնշումը հաջողությամբ առաջ տանելու համար, այդ պատճառով էլ որոշվեց բավարարվել Ուկրաինայով և Հայաստանով՝ որպես առաջնային կարևորության երկրներ:

Ընդհանրապես, գուցե ռեսուրսների հարց չէր, այլ պարզապես Ռուսաստանի համար առանցքայինը Հայաստանն ու Ուկրաինան են, և այդ երկու երկրներին հետ պահելով՝ Ռուսաստանն այլևս որևէ վտանգ չի զգա Մոլդովայի և Վրաստանի հեռանալու դեպքում: Ուկրաինայի կարևորության մասին երևի թե խոսելն իսկ ավելորդ է: Այդ երկիրը աշխարհաքաղաքական ներկայիս գործընթացների առանցքային, հանգուցային կետերից մեկն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն կարծիքը, թե Հայաստանը, այսպես ասած, թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի համար Ուկրաինայի համեմատ եղել է «ձեռքի հետ» խնդիր, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը քիչ չէ, և պետք չէ համեմատել Ուկրաինայի նշանակության հետ: Դրանք ընդհանուր աշխարհաքաղաքականության մաս են, բայց տարբեր խնդիրներ:

Հեռանալով Հայաստանից՝ անկախ արագությունից, Ռուսաստանը, ըստ էության, ոչ միայն Կովկասն է կորցնելու, այլև հեռանկարում՝ նաև իր դիրքերը Մերձավոր Արևելքում: Ավելին՝ Հայաստանի համար աշխարհաքաղաքական մրցակցությունը չի մտել բաց փուլ գուցե հենց այն պատճառով՝ ի տարբերություն Ուկրաինայի, որ այստեղ իրավիճակը չափազանց նուրբ է և բարդ, միահյուսված է բազմաթիվ այլ գործոնների հետ, և աշխարհաքաղաքական մրցակիցները հասկանում են, որ այստեղ բաց խաղը կարող է վերջնարդյունքում անդառնալի կորուստների բերել բոլոր կողմերին: Դա է պատճառը, որ Հայաստանի դեպքում, երբ խաղը սրվում է արդեն բոլոր խաղաքարտերի բացվելու աստիճան, անմիջապես ի հայտ են գալիս որոշակի կոմպրոմիսային լուծումներ, և իրավիճակը կրկին վերադարձվում է նուրբ ու, այսպես ասած, մանրաթելային մրցակցության:

Սա մի կողմից նվազեցնում է ռիսկերը, մյուս կողմից, սակայն, էլ ավելի է մեծացնում անորոշության ռիսկը, երբ չկան զարգացման հստակ ուղենիշեր, քանի որ իրավիճակը մշտապես գտնվում է հարաբերականության միջավայրում, հատկապես այն դեպքում, երբ Հայաստանում գոյություն ունեցող «էլիտաների» որակները կիլոմետրերով հեռու են այն որակներից, որ պահանջվում է Հայաստանի համար այդպիսի բարդ իրավիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում