«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության նիստում քննարկվել է ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակը և վարչապետ Սերժ Սարգասյանի կողմից երկխոսությամբ առկա խնդիրները լուծելու մասին արված հայտարարությունը: Ինչպես տեղեկացրին ՍԻՄ կուսակցության լրատվական ծառայությունից, ՍԻՄ կուսակցությունը որոշել է. աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության վերաբերյալ նախաձեռնության և միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել երկրում առկա անհանդուժողական մթնոլորտի վերացմանը եւ բնականոն կյանքի վերադառնալու անհետաձգելի հրամայականին:
ՍԻՄ կուսակցությունը գտնում է, որ հանրապետությունում տիրող իրավիճակը հասել է այն սահմանագծին, որից անդին երկրի անվտանգությունն է և համոզված է, որ մեզանում առկա խնդիրերը հնարավոր է լուծել հենց երկխոսությամբ` քննարկուների եւ լուծումներ գտնելու միջոցով:
ՍԻՄ-ը հեռանկար չի տեսնում Հայաստանը ապակայունացնող ակցիաների եւ կոչերի շարունակականության մեջ միեւնույն ժամանակ համոզված է, որ այյդ ակցիաները հանրապետությունում առաջ են բերում ջրբաժան եւ բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ: