Friday, 03 05 2024
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին

Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, դիակների հետ չեն երկխոսում․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ չի մերժում իշխանությունների հետ երկխոսությունը, սակայն ունի մի շարք նախապայմաններ: «Մենք ասում ենք, որ ընդհանրապես ուշ է, գնացքը գնացել է, բայց դա չի նշանակում, թե մենք պատրաստ չենք որևէ քննարկում ունենալ»,-  ասաց նա՝ ավելացնելով, թե պատրաստ է քննարկեմ միայն իշխանության հրաժարականը, հրաժարականին և դրա հետ կապված պայմանները:

Անդրադառնալով հետագա քաղաքական զարգացումների հետ կապված իրենց պատկերացումներին` նա ներկայացրեց մի քանի կետ, որոնք կրկին վերաբերում էին ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջին, ԱԺ-ի կողմից նոր վարչապետի ընտրությանը, ժամանակավոր կառավարության ձևավորմանը և հնարավոր քաղաքական պայմանավորվածությամբ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը:

«Այս ծրագրի կետերը պատրաստ ենք քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ: Սակայն կա մի նախապայման, որ արտահերթ ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածելի պետք է չլինեն, դրանք պետք է 100 տոկոսով լինեն արդար ընտրություններ»,- ասաց Փաշինյանը:

«Ելք» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև օրվա ընթացքում իրականացված քաղաքական ակցիաներին և նշեց, որ ապրիլի 20-ի երթում սահմանել են նոր ռեկորդ` այն շարունակվել է 25 կմ 100 մետր, կատարվել է 37 հազար քայլ: Նա նշեց, որ օրվա ընթացքում տեղի ունեցած ակցիաները կրել են զանգվածային բնույթ և թվարկեց այն փողոցները, որոնք  տարբեր ժամանակահատվածներում փակվել են:

Միաժամանակ, նա ավելացրեց, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը, մի շարք մտավորականներ ընդգծել են ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը: «Մենք ընդգծում ենք, որ սա խաղաղ, ոչ բռնի թավշյա հեղափոխություն է, ժողովրդական և այն պետք է տեղի ունենա բաց ձեռքերի տրամաբանության շրջանակներում»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Իր խոսքի ավարտին Փաշինյանը նշեց, որ ապրիլի 21-ին խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակելու են:

Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ցույցի կազմակերպիչներից Արմեն Գրիգորյանը, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը և այլք:

Հանրահավաքից հետո մեկնարկեց երթ Մաշտոցի պողոտա, Սայաթ Նովա պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում