Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ինձ համար իշխանությունը վայելք չէ. Սերժ Սարգսյան

«Քծնանքին շատ բացասական եմ վերաբերվում, բայց նաև բացասական եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր հանիրավի վանկարկում են, անվանարկում են, մարդկանց ասածները խեղաթյուրում են». այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Վստահ եմ՝ մեր երկում չկա մարդ, ում քծնանքը դուր կգա, բայց արդյոք դա քծնանք է, երբ կուսակցությունը միաձայն կամ կուսակցության ղեկավար մարմինները միաձայն որոշում են որևէ մեկին՝ տվյալ դեպքում ինձ առաջադրել վարչապետի թեկնածու: Այդ դեպքում ես պետք է ասեմ հետևյալը՝ ինչպե՞ս պետք է կառավարումն իրանակցվի», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Դիտարկմանը, թե նրա ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունում բացի իրենից չկային մարդիկ, ովքեր կարող էին վարչապետ աշխատել, Սերժ Սարգսյանը չբացառեց, որ կարող են նաև այլ մարդիկ լինել, բայց կոնկրետ պարագայում քաղաքական ուժը որոշել է առաջադրել իր թեկնածությունը:

«Հարցրեք բոլոր այդ խորհրդակցությունների մասնակցիներին` այլ կարծիքներ եղել են արդյոք, որևէ հարկադրանք եղե՞լ է: Իհարկե, այդպիսի բան չի եղել, դա իր որոշում է եղել: Եվ հասկանալի չի, թե ինչու մեր կուսակցությունն այդպիսի իրավունք չունի: Դա որևէ օրենքի խախտո՞ւմ է, ինչ որ օրենքի խախտում կա՞ այդտեղ: Չկա: Նրանք, ովքեր այդպես են մտածում, կարող էին ընտրությունների ժամանակ ավելի շատ քվե տանել և իրենք առաջարկել իրենց նախընտրած թեկնածուին», – ասաց նա:

Սարգսյանն ընդգծեց, որ ամեն ընտրությունից մի քանի ամիս հետո մարդկանց մի խումբ կանգնում ու ասում է, թե գիտեք մենք չենք սիրում, չենք ընդունում այդ մարդուն, եկեք նոր ընտրություններ անցկացնենք:

«Այդպես երկիրը զարգանալո՞ւ է: Ով որ չի սիրում, իմ խորհուրդն է՝ համբերատար սպասել, տեսնել՝ երկիրն ինչպես է զարգանում, եզրակացություններ անել, և եթե այդ եզրակացությունները չեն գոհացնի իրենց, նոր ընտրությունների ժամանակ իրենք քվեներն ուրիշին տան կամ մարդկանց համոզեն, որ այդ քվեները տան իրենց, ում դուրը չի գալիս: Եվ իրենք գան, ու ինչպես իրենք են կարծում, «վայելեն» այս իշխանությունը: Ինձ համար իշխանությունը վայելք չէ: Իրենց թվում է, թե վայելք է», – նշեց Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում